ՀայՓոստի անվան տակ անձնական բանկային տվյալների կորզման փորձեր են արվում
06.06.2022 | 15:21 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀայՓոստ

Ընկերության տարածած հայտարարության մեջ ասված է.
«Վերջին շրջանում առցանց տիրույթում խիստ ակտիվացել են խարդախները, որոնք, օգտագործելով անվճար հայտարարությունների տարբեր էջեր, ինչպես List.am-ը, նամակների ուղարկման տարբեր հարթակներ (էլեկտրոնային փոստով զեղծարարություն՝ ֆիշինգ), փորձում են տիրապետել անձնական բանկային տվյալներին եւ այնտեղ պարունակող ֆինանսական միջոցներին:
Կրկին ահազանգեր ենք ստանում, որ, ի թիվս բարձր հեղինակություն ունեցող այլ ընկերությունների, ՀայՓոստի անվան եւ ապրանքային նշանի շահարկմամբ եւս մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում: Այս անգամ խարդախները ներկայանում են որպես ՀայՓոստ ընկերության օպերատորներ:
Հայտնում ենք, որ ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որեւէ առնչություն չունի:
Հորդորում ենք ձեռնպահ մնալ առցանց հարթակներում գրանցած էջերի ծածկագրերը, հեռախոսահամարները, անձնագրերի համարները եւ այլ անձնական տվյալներն անծանոթ անձանց տրամադրելու առաջարկներն ընդունելուց, ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալներ:
ՀայՓոստի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից. կայք, ֆեյսբուքյան էջ, ինստագրամյան էջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: