Եվրամիության պատժամիջոցների շրջանակում նավթային սահմանափակումների պատճառով Ռուսաստանի բյուջեում որեւիցե կորուստներ չեն գրանցվում, Մոսկվան արդեն ավելացնում է նավթի վաճառքներն այլընտրանքային շուկաներում եւ 2022 թվականին զգալիորեն կավելացնի էներգակիրների արտահանումից ստացվող շահույթը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Սերբական Հանրապետության ռադիո եւ հեռուստատեսություն» մեդիա ընկերությանը տված հարցազրույցում։«Նավթը, մեծ հաշվով, քաղաքականությանը չի ենթարկվում, դրա նկատմամբ կա պահանջարկ։ Նավթի շուկաները չեն կատարում քաղաքական «պատվերներ», «քմահաճույքներ»։ Մենք ունենք սպառման այլընտրանքային շուկաներ, որտեղ արդեն ավելացնում ենք վաճառքները։ Հաշվի առնելով գների այն մակարդակը, որը ձեւավորվել է Արեւմուտքի քաղաքականության արդյունքում, մենք բյուջեի որեւիցե կորուստներ չունենք։ Ընդհակառակը, այս տարի մենք զգալիորեն կավելացնենք մեր էներգակիրների արտահանումից ստացվող շահույթը»,- Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։Ինչպես նշել է նախարարը, ռուսաստանյան կողմը դասեր է քաղում ստեղծված իրավիճակից առ այն, որ Արեւմուտքում «այլեւս չպետք է հույսը դնել այդ մարդկանց վրա»։ «Սա չի նշանակում, որ մենք ընդհանրապես չենք խոսելու նրանց հետ։ Երբ նրանք հանդարտվեն, տեսնենք, թե ինչ են մեզ ասում։ Ոչ մի դեպքում, այժմ եւ ընդմիշտ, մենք չպետք է թույլ տանք, որ մեր պետության կենսունակության կարեւոր ոլորտները, մեր ժողովրդի կյանքը կախված լինեն արեւմտյան երկրների ներդրումներից եւ տեխնոլոգիաներից»,- հավելել է Լավրովը։ 04.06.2022 | 20:35 Եվրոպայում գնահատել են Ռուսաստանի նկատմամբ նավթային էմբարգոյի հետեւանքները Միաժամանակ, նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների արդյունքում Եվրոպայի բնակիչները բախվում են գնաճի եւ կենսամակարդակի վատթարացման հետ, նրանցից շատերին սպառնում է աղքատություն։«Եվրոպայում կենսամակարդակը վատթարանում է, գնաճն ավելանում է, դանդաղում են աճի տեմպերը։ Անգամ հայտնվել է «նոր աղքատ» հասկացությունը։ Մարդիկ տառապում են առաջացող խնդիրներից, այդ թվում՝ թանկացումներից։ Շատերին աղքատություն է սպառնում»,- ասել է նա:Այնուամենայնիվ, ինչպես նշել է Լավրովը, տասնյակ միլիարդավոր դոլարներ եւ եվրոներ են ծախսվում Ուկրաինային զինելու համար։ «Գերմանիան հայտարարել է, որ իրենց համար կարեւոր է ոչ թե աջակցել գերմանացիներին գների բարձրացման դժվարին ժամանակաշրջանում, այլ $100 միլիարդ հատկացնել իրենց երկրի ռազմականացման համար»,- հավելել է նախարարը:Նա ընդգծել է, որ Ռուսաստանը վաղուց կորցրել է հավատը արեւմտյան երկրների բանակցելու ունակության եւ հուսալիության նկատմամբ։ Լավրովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ 2014 թվականին կիրառված պատժամիջոցներից հետո Ռուսաստանը սկսեց ապավինել սեփական ուժերին եւ վստահելի գործընկերների հետ շփումներին։ «Ձեռնարկված միջոցների արդյունքում մենք դարձել ենք խոշոր գյուղատնտեսական տերություն։ Մինչ այդ մենք երկար տարիներ մեծ քանակությամբ պարենամթերք էինք ներմուծում»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ Tweet Դիտում՝ 7968