Ամերիկյան Marriott International հյուրանոցային ցանցը կդադարեցնի իր աշխատանքը Ռուսաստանում, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությունը։«Մենք եկել ենք այն եզրակացության, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի կողմից կիրառվող նոր սահմանափակումներն անհնարին կդարձնեն Marriott-ի գործունեության կամ հյուրանոցների ֆրանշիզայի շարունակությունը ռուսաստանյան շուկայում»,- նշվում է հաղորդագրության մեջ։Գործունեության դադարեցման գործընթացը ռուսաստանյան շուկայում, որտեղ Marriott-ն աշխատում է արդեն 25 տարի, բարդ է, խոստովանել են ընկերությունում։ Marriott-ը խոստացել է Ռուսաստանում հյուրանոցների աշխատանքի դադարեցման ընթացքում «նախկինի պես կենտրոնանալ երկրում աշխատակիցների նկատմամբ հոգատարության վրա», ներառյալ՝ նրանց արտերկրում Marriott-ում աշխատանքի տեղավորումը: Ընկերությունը տեղեկացրել է, որ $1 միլիոնի օգնություն է հատկացրել ցանցի աշխատակիցներին Ռուսաստանում եւ Ուկրաինայում տեղափոխվելու հարցում օգնելու համար, ներառյալ՝ սննդի եւ տրանսպորտի համար վաուչերները, ինչպես նաեւ բժշկական եւ իրավաբանական աջակցությունը։Ավելի վաղ՝ մարտի 10-ին, ընկերությունը որոշում էր կայացրել փակել իր կորպորատիվ գրասենյակը Մոսկվայում եւ դադարեցնել նոր հյուրանոցների բացումն ու ներդրումները Ռուսաստանում ապագա բոլոր նախագծերում։ Այդ ժամանակ սահմանափակեցին իրենց գործունեությունը երկրում նաեւ Hilton-ը եւ Hyatt-ը ՝ փակելով գրասենյակները եւ դադարեցնելով ներդրումները։Ապրիլին հաղորդվել էր, որ բրիտանական InterContinental Hotel Group հյուրանոցային օպերատորը, որին պատկանում են Holiday Inn, InterContinental, Crowne Plaza եւ Indigo բրենդները, սկսել է պատրաստվել Ռուսաստանից հեռանալուն:Marriott-ի հետ մեկտեղ Ռուսաստանից ամբողջովին հեռանալու սցենարը դիտարկում է նաեւ Hilton-ը։ Tweet Դիտում՝ 8905