Կառավարության այսօրվա նիստում երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագրին հատկացվել է լրացուցիչ 400 մլն դրամ:Գումարը կտրամադրվի երկրորդ, երրորդ եւ չորրորդ եռամսյակներում դիմող 560 շահառուներին ֆինանսական աջակցություն հատկացնելու նպատակով:«Անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ միջոցներ հատկացնել կառավարության 2020 թվականի որոշմամբ հաստատված երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թթ. ծրագրերին, որոնք, ըստ էության, իրացվում են բավականին բարձր կատարողականով, եւ պարբերաբար մեծանում է եւ դիմողների, եւ օգտվողների թիվը»,- նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:Նախարարը տեղեկացրել է, որ ծրագիրն ունի 3 բաղադրիչ՝1․ Միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։2․ Հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար։3․ Հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ աջակցություն:«Ծրագրի մեկնարկից սկսած արդեն 3250 շահառու ծրագրից օգտվել է, եւ պետության մասնակցությունը մոտ 2.2 մլրդ դրամ է: Մենք նախատեսում ենք, որ այս տարի ծրագրից կօգտվի 2500 շահառու ընտանիք, ինչը մոտավորապես այնքան է, որքան 2020 եւ 2021 թվականների ցուցանիշները միասին վերցված»,- ասել է նախարարը: Tweet Դիտում՝ 4143