Փոխվարչապետը ներկայացրել է բնակարանային ապահովության նոր ծրագրերը

08.07.2020 | 13:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Ավինյան #նպաստ #հիփոթեք
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ներկայացրել է հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի ու խնամքի նպաստի վերաբերյալ տեղի ունեցած փոփոխությունները:

Անդրադառնալով երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության նոր ծրագրերին, փոխվարչապետը նշել է, որ 2020թ. պետական բյուջեով նախատեսվել է ավելի քան կես մլրդ դրամ:

Տիգրան Ավինյանը նաեւ ներկայացրել է մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար տրամադրվող միանվագ դրամական աջակցության պայմանները։

Փոխվարչապետը նշել է, որ այն տրամադրվում է մեկ անգամ եւ ուղղվում է հիփոթեքային վարկի կանխավճարի ֆինանսավորմանը:

Ծրագրի շահառու են համարվում նրանք, ովքեր՝

- Հիփոթեքային վարկով ձեռք են բերել բնակելի անշարժ գույք մարզային բնակավայրերում 2020թ․ հուլիսի 1-ին կամ դրանից հետո,

- Ունեն առնվազն 2 անչափահաս երեխա,

- Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքը կազմում է առավելագույնը 30 մլն դրամ: Երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով անշարժ գույքի առավելագույն արժեքի 30 մլն դրամին ավելանում է եւս 5 մլն դրամ:



Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է`

- Մինչեւ 1 մլն դրամ՝ շահառուի 30-ից բարձր տարիքի դեպքում: Ընդ որում, երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի դեպքում աջակցությունն ավելանում է մինչեւ 500.000 դրամով (առավելագույն չափը 2 մլն դրամ),

- Մինչեւ 2,6 մլն դրամ, եթե շահառուն ունի 30-ից ցածր տարիք,

- Երեխայի ծննդով պայմանավորված միանվագ դրամական աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին տրամադրվում է երեխա ծնվելու դեպքում եւ ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։

Ծրագրի շահառու են համարվում, նրանք, ում`

- Երեխան ծնվել է 2020թ․ հուլիսի 1-ին կամ դրանից հետո,

- Առնվազն 12 ամիս կատարել են հիփոթեքային վարկի մարումներ եւ վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը,

- Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքը կազմում է առավելագույնը 30 մլն. դրամ: Երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով անշարժ գույքի առավելագույն արժեքի 30 մլն դրամին ավելանում է եւս 5 մլն դրամ:

Փոխվարչապետը նշել է, որ միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է՝

-Մինչեւ 500 000 դրամ, եթե շահառուն ունի 25-ից բարձր տարիք եւ ծնվել է առաջին կամ երկրորդ երեխան,

- Մինչեւ 2 մլն դրամ, եթե շահառուն ունի 25-ից բարձր տարիք եւ ծնվել է երրորդ կամ հաջորդ երեխան,

- Մինչեւ 1,5 մլն դրամ, եթե շահառուն ունի 25-ից ցածր տարիք եւ ծնվել է առաջին կամ երկրորդ երեխան,

- Մինչեւ 4 մլն դրամ, եթե շահառուն ունի 25-ից ցածր տարիք եւ ծնվել է երրորդ կամ հաջորդ երեխան:
Դիտում՝ 1311
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW