Արդեն 3 բանկ միացել է թոշակառուներին ու նպաստառուներին ուղղված ծրագրին

02.06.2022 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նարեկ Մկրտչյան #թոշակառուներ #անկանխիկ գնումներ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, Հայբիզնեսբանկը եւ Արդշինբանկը միացել են կենսաթոշակային քարտերով անկանխիկ գնումների դեպքում քաղաքացիներին հետվճար տրամադրելու ծրագրին:

Այս մասին այսօր կառավարության նիստում տեղեկացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Շուրջ 560 հազար թոշակառուներից 390 հազարն արդեն իսկ բանկային քարտերով են ստանում իրենց թոշակները: 80 հազար նպաստառուներից դեռեւս 1000-ն են բանկային քարտերով ստանում: Կարծում եմ, որ որոշման ուժի մեջ մտնելուց հետո մնացած բանկերն էլ կփորձեն անցնել անկանխիկի այս քաղաքականությանը»,- նշել է նախարարը:



Banks.am-ը հիշեցնում է, որ այս տարվա հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, ովքեր ՀՀ տարածքում գործող առեւտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով եւ վճարումն ընդունող սարքերով կկատարեն գնումներ եւ վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10%-ի չափով հետվճար՝ նախորդ ամիս կատարած անկանխիկ գործարքների հանրագումարից:
Դիտում՝ 4754
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW