Հուլիսի 1-ից թոշակառուներին կվերադարձվի անկանխիկ գնումների 10%-ը

19.05.2022 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Նարեկ Մկրտչյան #կենսաթոշակ
Այս տարվա հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, ովքեր ՀՀ տարածքում գործող առեւտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով եւ վճարումն ընդունող սարքերով կկատարեն գնումներ եւ վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10%-ի չափով հետվճար՝ նախորդ ամիս կատարած անկանխիկ գործարքների հանրագումարից:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կառավարության նիստում ասել է, որ հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5 հազար դրամը՝ անկախ գործարքի գումարի չափից։

Կառավարության նախաձեռնությունից կկարողանան օգտվել այն քաղաքացիները, որոնք ծրագրի գործընկեր բանկերի քարտապան են։

«Հետվճարը տարածվելու է նաեւ կոմունալ վճարումների վրա, եթե դրանք կատարվել են կենսաթոշակային քարտը թողարկած բանկի սարքերի միջոցով։ Հետվճարը ձեւավորվում է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության գործընկերության շրջանակում, որտեղ պետությունն ու բանկը մասնակցում են յուրաքանչյուրը 5% համամասնությամբ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մինչեւ հունիսի 1-ը իր պաշտոնական կայքում կհրապարակի այն բանկերի ցանկը, որոնք միացել են ծրագրին»,- ասել է Նարեկ Մկրտչյանը։

Նախարարն ընդգծել է՝ այն քաղաքացիները, որոնք չեն լինի միջոցառման գործընկեր բանկերի քարտապան, կկարողանան մեկ օրվա ընթացքում դիմել եւ միանալ գործընկեր որեւէ բանկի։

«Հունիսի 1-ից սկսած կունենանք մեկ ամիս ժամանակ, որպեսզի մեր քաղաքացիներն իրենց քարտերը տեղափոխեն այն բանկեր, որոնք կդառնան նախագծի գործընկեր»,- ասել է նա։



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ծրագիրը փորձնական է եւ արվում է 6 ամսով։

«Ծրագիրը կսկսի աշխատել, կվերլուծենք եւ կհասկանանք, թե ինչ հնարավորություններ, թերություններ կան եւ ընթացքում կլավարկենք»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշել է, որ հետվերադարձի առավելագույն չափը որոշվել է՝ հաշվի առնելով միջին կենսաթոշակների չափը։

«Մեզ մոտ կենսաթոշակների մի քանի շերտ կա, կան քաղաքացիներ, որոնք ստանում են մինչեւ 200 հազար դրամ եւ ավելի կենսաթոշակ, չենք ուզում դիսբալանս ստեղծել»,- ասել է նա։
Դիտում՝ 8474
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW