iPhone 3G-ն Հայաստանում պաշտոնապես կհայտնվի տարեվերջին

03.10.2008 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. iPhone 3G սմարթֆոնների օրինական վաճառքը Հայաստանում կսկսվի տարեվերջին##, ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է “Մակ ԱՄ” ընկերության (Հայաստանում Apple-ի պաշտոնական դիստիբյուտոր) տնօրեն Էռնեստ Մարդոյանը:

Մեկնաբանելով այն փաստը, որ այսօր Ռուսաստանում պաշտոնապես սկսվել են iPhone 3G- վաճառքները, ԷռնեսߠՄարդոյանը նկատել է, որ “վաճառքի մեկնարկի մասին պայմանագիրը սահմանափակվում է միայն Ռուսաստանի տարածքով”:

“Հայաստանում iPhone 3G պաշտոնապես կհայտնվի տարեվերջին, ընդ որում, որպես ռիթեյլերներ հանդես են գալու Հայաստանի բջջային կապի օպերատորները, քանի որ մնացած մատակարարողները ի վիճակի չեն այդչափ խոշոր գործարք կնքել”,- ասել է ընկերության ղեկավարը:

Beeline օպերատորի մամլո ծառայությունում հաստատել են Հայաստանում iPhone 3G-ի վաճառքի մեկնարկի հնարավորությունը:

Դիտում՝ 6625

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW