Օրերս ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) Մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ Արեւմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ, «ՀայՓոստ» ընկերության փոխանակման կենտրոնում Ավստրալիա ուղարկվող միջազգային երկու առաքանիների նկատմամբ իրականացրել են մաքսային տեսազննում: Այնուհետեւ կատարվել է զննում եւ Հայաստանից` Իրանի քաղաքացու անունից դեպի Ավստրալիա ուղարկվող միջազգային փոստային առաքանիներից յուրաքանչյուրի միջից հայտնաբերվել է մեկական արծաթագույն լիսեռ:Հիշյալ առաքանիների միջից հայտնաբերված 2 արծաթագույն լիսեռները հատուկ գործիքների միջոցով կտրելու եւ մասնատելու արդյունքում հայտնաբերվել է 3կգ 680 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց, որի շուկայական գինը գերազանցում է 200 հազար ԱՄՆ դոլարը: Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Tweet Դիտում՝ 2762