ՌԴ Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության եւ պետականաշինության հարցերով կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասն արտահայտվել է հացահատիկի եւ պարարտանյութերի ռուբլով արտահանման օգտին:«Հացահատիկի, պարարտանյութերի մատակարարումների վճարումը՝ բոլորը ռուբլով»,- գրել է նա նախօրեին իր Telegram ալիքում:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ The Wall Street Journal-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բանակցություններ է վարում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ՝ ապաարգելափակելու ուկրաինական հացահատիկի արտահանումը Սեւ ծովով մի շարք պատժամիջոցների չեղարկման դիմաց, որոնք խոչընդոտում են ռուսաստանյան պարարտանյութերի արտահանմանը։ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան եւ Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հաստատել են տեղեկատվությունը, որ քննարկվում է ուկրաինական հացահատիկի եւ ռուսաստանյան պարարտանյութերի համաշխարհային շուկաներ հասանելիությունը վերականգնելու մասին տեղեկատվությունը։ Կողմերը, սակայն, պնդում են, որ այդ հարցերը քննարկվում են միմյանցից առանձին, եւ որեւէ փոխանակման մասին խոսք չկա։Երեկ ավելի ուշ Անդրեյ Կլիշասն առաջարկել է ռուբլով վաճառել նաեւ նիկելը, պլատինը եւ պալադիումը։ «Իսկ ինչո՞ւ մինչ օրս նիկելը, պլատինը եւ պալադիումը չեն վաճառվում ռուբլով»,- գրել է նա Telegram-ում՝ ընդգծելով, որ արեւմտյան երկրներին այդ մետաղներն անհրաժեշտ են, եւ դրանք փոխարինելը հնարավոր չէ։Կլիշասը նշել է, որ առանց ռուսաստանյան մետաղի բոլոր արտասահմանյան ավտոարտադրողներն արագ «կիջնեն հատակը»։ «Պալադիումը՝ միայն ռուբլով»,- եզրափակել է նա: Tweet Դիտում՝ 6100