Ռուսաստանի Բանկը (ԿԲ) ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Intesa եւ UniCredit բանկերի աշխատանքի նկատմամբ․ վերջիններս հանդիսանում են Իտալիայի երկու խոշորագույն բանկային խմբերի՝ UniCredit Group-ի եւ Intesa Sanpaolo-ի ռուսաստանյան դուստր բանկերը: RBC-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրները։Գործակալության տվյալներով՝ Կենտրոնական բանկը նամակներ է ուղարկել, որոնցում նշել է, որ իտալական ընկերությունները, հյուպատոսությունները եւ ՌԴ կացության թույլտվություն չունեցող քաղաքացիները չեն կարողանա այդ բանկերի հաշիվներից միջոցներ հանել առանց «տեղական ղեկավարության» թույլտվության։ Սահմանափակումները վերաբերում են այն հաշիվներին, որոնց վրա առկա է €100 հազարից ավել կամ դրան համարժեք այլ արժույթներով գումար։ Սահմանափակումները գործում են մայիսի 25-ից՝ մեկ տարվա ընթացքում:Բացի այդ, ֆիզիկական անձանց եւ ընկերություններին արգելվել է նոր հաշիվներ բացել, հավելել են Bloomberg-ի զրուցակիցները։ Սահմանափակումների են ենթարկվել նաեւ Ռուսաստանում Իտալիայի գլխավոր հյուպատոսության գործարքները։ Բացառություն է արվել Իտալիայի քաղաքացիների համար, ովքեր ունեն ՌԴ կացության իրավունք։ Intesa-ի նկատմամբ սահմանափակումների մասին ավելի վաղ հայտնել էր Forbes-ը։ Վերջինս մանրամասնել էր, որ հաշիվներից եւ ավանդներից միջոցներ հանելու համար գլխավոր հյուպատոսությանը, իտալական ընկերություններին եւ Իտալիայի քաղաքացիներին կպահանջվի «Բանկ Ինտեզա» ԲԸ ղեկավարի, մասնաճյուղի կամ ներքին կառուցվածքային ստորաբաժանման թույլտվությունը: Այս շաբաթվա սկզբին Իտալիայի վիզաների կենտրոնը դադարեցրել է վիզայի համար դիմումների ընդունումն այն ռուսաստանցիներից, ովքեր չեն հասցրել նախապես վճարել հյուպատոսական վճարը։ Դա կապված է դժվարությունների հետ, որոնց բախվում է հյուպատոսական վճարները մշակող Intesa բանկը, պարզաբանվում է վիզաների կենտրոնի կայքում:Իրավիճակին ծանոթ The Bell-ի աղբյուրը նշել է, որ Կենտրոնական բանկի սահմանափակումները պատասխան միջոց են Իտալիայում Ռուսաստանի հյուպատոսության դեմ սահմանափակումներին։ Ապրիլի սկզբին Իտալիան պերսոնա նոն գրատա էր հայտարարել 30 ՌԴ դիվանագետների։ Երկրի ԱԳՆ-ում պարզաբանել էին, որ որոշումն ընդունվել է «գործընկերների հետ համաձայնությամբ» եւ «ազգային անվտանգության նկատառումներից ելնելով»։ Մայիսի 18-ին ՌԴ ԱԳՆ-ն որպես պատասխան միջոց հայտարարեց իտալացի 24 դիվանագետների արտաքսման մասին։ Tweet Դիտում՝ 8750