ADC ընկերությունը անց է կացնում արագ ինտերնետին անվճար միանալու ակցիա

02.10.2008 | 12:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Արմենիան Դեյթաքոմ Քամփնի” ՓԲԸ-ը (ADC) այսօր ազդարարել է լայնաշերտ արագ օպտիկամալուխային## ինտերնետ կապի ծառայություններին անվճար միանալու ակցիայի մեկնարկը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են ADC մամլո ծառայությունում, “Աշնանային անակնկալ” նախագծի շրջանակներում անցկացվող ակցիան կկայանա հոկտեմբերի 3-15-ը եւ նախատեսված է այդ ժամանակահատվածում պայմանագիր կնքած ընկերությունների համար:

Հայ-նորվեգական “Արմենիան Դեյթաքոմ Քամփնի” ՓԲԸ-ը հիմնադրվել է 2006 թվականի ապրիլին: Ընկերությունը ստեղծել է հեռահաղորդակցության ցանց, որը ծածկում է Երևան քաղաքն ու վերջինիս արվարձաններն ամբողջությամբ: Ընկերությունը մատուցում է գերժամանակակից կորպորատիվ ցանցային լուծումներ ու ինտերնետին լայնաշերտ հասանելիության ծառայություններ:

Դիտում՝ 7510

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW