ՀայՓոստը գործարկում է հայկական արտադրանքի արտահանման «Արմոտեկա» հարթակը

26.05.2022 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀայՓոստ #Արմոտեկա #արտահանում
ՀայՓոստը գործարկում է Արմոտեկա նոր առցանց հարթակը, որի նպատակն է հայկական լավագույն արտադրանքը ավելի ճանաչելի ու հասանելի դարձնել եւ կազմակերպել դրանց առաքումը շուրջ 190 երկիր:

Արմոտեկա առցանց հարթակի միջոցով կարելի է պատվիրել հայկական գինիներ, քաղցրավենիք, մեղր, տարբեր մրգերից պատրաստված ջեմեր, պահածոներ, բուսական թեյեր: Հարթակում ներկայացված տեսականին անընդհատ կհամալրվի։

«Արմոտեկան հարթակ է ոչ միայն Հայաստանից դուրս ապրող հայերի համար, այլ բոլորի, ովքեր գնահատում են լավ գինին, օրգանիկ բուսական թեյերը, բնական մրգերից ստացված անարատ պահածոները: Մեր գործարկած Արմոտեկա հարթակի շնորհիվ հայ գործարարների համար ստեղծում ենք հնարավորություն ներկայացնել եւ վաճառել իրենց արտադրանքն ամբողջ աշխարհում, իսկ մենք կառաքենք այն հնարավորինս արագ: Այժմ հրավիրում ենք իսկապես որակյալ արտադրանք արտադրող մեր գործարարներին իրենց ապրանքը ներկայացնելու մեր հարթակում»,- ասել է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Պրոդուկտների կառավարման եւ զարգացման բաժնի ղեկավար Գրիգոր Բաղդագուլյանն էլ նշել է, որ Արմոտեկա առցանց խանութը հնարավորություն կտա հայկականը հասանելի դարձնել սփյուռքին եւ ներկայացնել ողջ աշխարհին։

«Արմոտեկան հնարավորություն է տալիս ձեռք բերել հայկական արտադրանքն ամսական բաժանորդագրությամբ, ինչպես նաեւ ընտրել մեր կողմից մշակված յուրօրինակ թեմատիկ նվեր տուփեր՝ խնայելով ժամանակ եւ գումար»,- ասել է նա:
Դիտում՝ 22806
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW