Եվրահանձնաժողովի կողմից REPowerEU ծրագրի շրջանակում ռուսաստանյան էներգակիրներից հրաժարվելու համար պահանջվող ծախսերի գնահատումը կարող է անհիմն լինել, կարծում են նորվեգական Rystad Energy խորհրդատվական ընկերության վերլուծաբանները:Նրանց հաշվարկների համաձայն՝ մինչեւ 2030 թվականը վերականգնվող էներգիայի մասնաբաժինը 45%-ի հասցնելու համար կպահանջվեն առնվազն €1 տրիլիոնի ներդրումներ։«Եվրամիության REPowerEU ծրագիրը նպատակ ունի նվազեցնել ԵՄ-ի կախվածությունը ռուսաստանյան հանածո վառելիքից եւ արագացնել անցումն էներգիայի նոր աղբյուրներին: Եվրահանձնաժողովի ծախսերի գնահատումը, սակայն, կարող է անհիմն լինել, քանի որ Rystad Energy-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ ծրագիրը կպահանջի առնվազն €1 տրիլիոնի ներդրումներ՝ մինչեւ 2030 թվականը էներգամատակարարման ընդհանուր ծավալում վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրությունը 40%-ից մինչեւ 45%-ը բարձրացնելու համար»,- վերլուծաբանների կարծիքն է մեջբերում ՏԱՍՍ-ը:Այս նպատակներին հասնելու համար կպահանջվեն լրացուցիչ ներդրումներ, այդ թվում՝ ցանցերի եւ մարտկոցների մշակման համար՝ կայուն էներգամատակարարում ապահովելու նպատակով։Այնուամենայնիվ, Եվրամիությունում դեռեւս չեն կողմնորոշվել այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ գումարի շուրջ, ընդգծում են փորձագետները։ «Վերջին հայտարարություններում եւ հաղորդագրություններում նշվում է, որ €225 միլիարդ գումարն արդեն հասանելի է վարկերի տեսքով, եւ որ մինչեւ 2030 թվականը կարող են պահանջվել €300 միլիարդի լրացուցիչ ներդրումներ: Անկախ վերականգնվող էներգիայի նոր մշակումներին հատկացվող ընդհանուր գումարից, թվերը, հավանաբար, զգալիորեն ավելի ցածր են պահանջվող լրացուցիչ ներդրումներից, որոնք անհրաժեշտ են էներգիայի փոխանցման, պահեստավորման, գազային ենթակառուցվածքի եւ ջրածնի արտադրության համար»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։Վերլուծաբանները նաեւ կարծում են, որ նոր հզորությունների նկատմամբ մեծ պահանջարկը լրացուցիչ ճնշում կգործադրի արեւային մարտկոցների եւ հողմային տուրբինների արտադրության համար մատակարարման շղթայի վրա եւ կարող է հանգեցնել այդ տեխնոլոգիաների վրա ծախսերի հետագա աճին: 18.05.2022 | 16:16 Մինչեւ 2027թ. ՌԴ էներգակիրներից անկախանալու համար ԵՄ-ին €300 մլրդ կպահանջվի Եվրամիությանը կպահանջվեն €300 միլիարդի լրացուցիչ ներդրումներ եւ էներգիայի սպառման 13% կրճատում՝ մինչեւ 2027 թվականը ռուսաստանյան էներգակիրներից անկախ դառնալու համար:Այս մասին անցած շաբաթ հայտարարել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ներկայացնելով Եվրահանձնաժողովի լրամշակված ծրագիրը՝ մինչեւ 2027 թվականը հրաժարվելու ռուսաստանյան էներգետիկ ռեսուրսներից։ Tweet Դիտում՝ 5057