ԿԲ նախագահ․ 2022թ․ավարտին 12-ամսյա գնաճը կանխատեսվում է շուրջ 7%
24.05.2022 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

ԿԲ-ն կառուցել է իրավիճակի զարգացման մի շարք սցենարներ, որոնցի մեկն ընկած է ընթացիկ դրամավարկային քաղաքականության ծրագրի հիմքում։
«Այդ սցենարի համաձայն՝ ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության եւ ՌԴ դեմ խիստ պատժամիջոցների հետեւանքով ընթացիկ տարում սպասվում է համաշխարհային եւ ՀՀ համար հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճերի տեմպերի զգալի դանդաղում, իսկ ՌԴ պարագայում՝ տնտեսական անկում։ Միաժամանակ, մատակարարման շղթաների խաթարումներով եւ առկա մեծ անորոշությամբ պայմանավորված՝ էներգակիրների եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրը ընդլայնվելու է եւ ավելանալու են գնաճային սպասումները։
Նշված զարգացումները, և հատկապես ՌԴ նկատմամբ պատժամիջոցները, ՀՀ տնտեսության վրա կունենան զգալի բացասական ազդեցություն, ինչը հիմնականում կարտահայտվի արդյունաբերության ճյուղի դանդաղմամբ եւ դրամական փոխանցումների նվազմամբ»,- խորհրդարանում ԿԲ 2022թ․ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս ասել է Մարտին Գալստյանը։
Նա նշել է, որ համախառն պահանջարկի վրա բացասական ազդեցությունը մասամբ կմեղմվի զբոսաշրջության ոլորտում սպասվող որոշակի աշխուժացմամբ՝ պայմանավորված հիմնականում Ռուսաստանից ժամանած այցելուների զգալի ավելացմամբ։
«Նման իրավիճակում ԿԲ հիմնական սցենարի ներքո տնտեսական աճի ցուցանիշն էականորեն նվազել է եւ առաջին եռամսյակի մեր կանխատեսումների համաձայն՝ կկազմի 1,6%»,- ասել է նա:
Մարտին Գալստյանի խոսքով՝ միջազգային այցելուների սպասված աճը, ներքին պահանջարկի ընդլայնումը հուշում են ներկայացվածից որոշակի ավելի դրական միտումների մասին։
«ԿԲ ներկայացրած սցենարի համաձայն` առաջիկա եռամսյակներում սպասվում է բարձր գնաճային միջավայրի պահպանում, որի պարագայում 2022թ.ավարտին 12-ամսյա գնաճը կանխատեսվում է շուրջ 7%: Գնաճի եւ գնաճային կարգավորմանն ուղղված հետեւողական դրամավարկային քաղաքականության ներքո գնահատվում է, որ 12-ամսյա գնաճը աստիճանաբար կնվազի եւ միջնաժամկետ հատվածում կկայունանա նպատակային 4%-ի շուրջ»,- ասել է ԿԲ նախագահը։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: