Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մայիսի 23-ին հայտարարել է արտահանումից արտարժույթով եկամուտի պարտադիր վաճառքի պահանջի մեղմացման մասին։Ինչպես հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը, այսուհետ արտահանողները պարտավոր են վաճառել արտարժույթի 50%-ը՝ նախկինի 80%-ի փոխարեն։ Ֆինանսների նախարարությունն իր որոշումը բացատրել է ռուբլու փոխարժեքի կայունացմամբ եւ «ներքին արժութային շուկայում արտարժույթով իրացվելիության բավարար մակարդակի ապահովմամբ»։Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից եւ դրան հաջորդած արեւմտյան պատժամիջոցներից հետո` փետրվարի 28-ից, ֆինանսների նախարարությունը ՌԴ արտահանողներին պարտավորեցրել էր երեք աշխատանքային օրվա ընթացքում վաճառել իրենց հաշիվներին ստացված արտարժութային եկամուտի 80%-ը։ Ակնկալվում էր, որ այս միջոցը կամրապնդեր ազգային արժույթը։Ռուսաստանյան փորձագետները մեկնաբանել են այս որոշումը ռուբլու փոխարժեքի վրա դրա ազդեցության տեսանկյունից։ Մասնավորապես, Raiffeisenbank-ի տնտեսագետ Ստանիսլավ Մուրաշովը կարծում է, որ փոխարժեքի վրա հիմնարար ազդեցություն պետք չէ սպասել՝ հատկապես հաշվի առնելով, որ արտարժութային եկամուտի վաճառքը ձգված է ժամանակի մեջ:«Կարծում եմ՝ ֆինանսների նախարարությունը փորձել է «շոշափել» ռուբլու զգայունությունը փոքր փոփոխությունների նկատմամբ»,- կարծում է նա։ Սակայն դժվար կլինի հասնել արտարժույթի նկատմամբ պահանջարկի նույն մակարդակին, որը ճգնաժամից առաջ էր, զգուշացնում է փորձագետը. Կենտրոնական բանկը բաց շուկայում արտարժութային ինտերվենցիաներ չի իրականացնում, շուկայում նաեւ բացակայում են ոչ ռեզիդենտները։ Պետք չէ նաեւ մոռանալ, որ գազային հատվածում, որտեղ հաշվարկներն այժմ իրականացվում են ռուբլով, փաստացի վաճառվում է արտարժութային եկամուտի 100%-ը:«Դրան էլ գումարած, ընկերություններն իրենք առանձնապես շահագրգռված չեն մեծ ծավալների արտարժույթ պահելու հարցում. կապիտալ ծախսերը կրճատվել են, դոլարային մեծ բարձիկը պատժամիջոցների տակ ընկնելու վտանգ է ներկայացնում»,- ավելացրել է Մուրաշովը: 23.05.2022 | 15:52 «Ռուբլու փոխարժեքի պատճառով ՌԴ-ին սպառնում է «հոլանդական հիվանդության» վտանգը» Ֆինանսների նախարարության որոշումը «խոսում է ռուբլու ամրապնդումից իշխանությունների աճող անհարմարության մասին»,- գրել է «Լոկո-Ինվեստ»-ի ներդրումային տնօրեն Դմիտրի Պոլեւոյը։«Մենք վստահ չենք, որ այս միջոցը մեծապես կթուլացնի ռուբլին. Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2021 թվականին առանց որեւէ սահմանափակումների արտահանողները վաճառում էին եկամուտի 78%-ը, ուստի սահմանաչափի իջեցումը մինչեւ 50% կարող է նրանց ավելի մեծ ազատություն տալ։ Եթե արտարժույթի վաճառքի պահանջմունքը գերազանցի 50%-ը (հարկեր, ռուբլով ծախսեր), բայց ընկերությունները սպասեն ավելի բարենպաստ փոխարժեքի, ապա փոխարժեքի փոփոխականությունը կարող է էլ ավելի աճել»,- նշել է նա։ Tweet Դիտում՝ 9807