40 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կաճի ավելի արագ, քան Չինաստանինը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդոյի հետ այսօր Տոկիոյում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։«Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ մենք չունենք խնդիրներ։ Իհարկե, ունենք, ունենք նույն խնդիրները, ինչ ամբողջ աշխարհը, բայց խնդիրներն այնքան լուրջ հետեւանքներով չեն, որքան ամբողջ աշխարհում»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյոք անխուսափելի է ռեցեսիան ԱՄՆ-ում եւ արդյոք ամերիկացիները պետք է պատրաստվեն դրան:Ավելի վաղ ԱՄՆ առեւտրի նախարարությունը տեղեկացրել էր, որ երկրի ՀՆԱ-ն առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով կնվազի 1,4%-ով։ Չնայած դրան, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը հայտարարել էր, որ բարձր գնաճը երկրում ռեցեսիայի չի հանգեցնի։ Նա նշել էր, որ ֆինանսական կարգավորիչը տարվա ընթացքում աստիճանաբար կբարձրացնի հիմնական տոկոսադրույքը՝ գների աճի դեմ պայքարելու համար։ 21.05.2022 | 13:48 COVID-Zero-ն եւ Չինաստանի ու ԱՄՆ-ի դերերի հնարավոր փոփոխությունը Հիշեցնենք, որ օրերս Bloomberg-ի վերլուծաբանները կանխատեսել էին, որ կորոնավիրուսային կարանտինի հետ կապված` Չինաստանի տնտեսության աճը 46 տարվա մեջ առաջին անգամ կարող է հետ մնալ ԱՄՆ-ից։Վերլուծաբանները Չինաստանի ՀՆԱ-ի աճի անկումը կապել են կորոնավիրուսի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության հետ (COVID-Zero), ինչը նշանակում է վիրուսի տարածման սահմանափակում լոքդաունների եւ պարտադիր կարանտինի միջոցով նրանց համար, ովքեր շփվել են վարակված քաղաքացիների հետ։ Սակայն սա միակ գործոնը չէ. Չինաստանի ՀՆԱ-ի կրճատումն այս եռամսյակում տեղի ունեցավ ապրիլին մանրածախ վաճառքների եւ արդյունաբերական արտադրության անկման ֆոնին, նշել են փորձագետները: Tweet Դիտում՝ 5541