DigiLab Finance-ը 12-շաբաթյա նորարարական ծրագիր-աքսելերատոր է, որը հիմնվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ IFC-ի, եւ Accenture-ի կողմից: Դրա նպատակն է նպաստել ընկերությունների թվային տրանսֆորմացիային եւ մշակել անհատական ճանապարհային քարտեզ` roadmap: Ծրագրին մասնակցում էր Evocabank-ի ղեկավարությունը, որը ծրագրի ընթացքում վերապատրաստվեց թվային ֆինանսների ոլորտի առաջատար փորձագետների կողմից:Ծրագրի ընթացքում Evocabank-ի մենթորներն էին Բայամե Սեֆան, ով IFC-Եվրոպայի գործառնությունների պատասխանատուն եւ Ֆինանսական հաստատությունների խմբի առաջատար խորհրդատուն է, ինչպես նաեւ Խոսե Մ.Մորենո դե Բառեդան, ով IFC-ի Ֆինանսական հաստատությունների խմբի գլոբալ թվային ֆինանսների մասնագետն է: Նինո Կարտոզիան՝ IFC-ի հանրային կապերի մասնագետը, վարել է ծրագիրը` աջակցելով մասնակիցներին:Դասընթացի ընթացքում բազմաթիվ առաջատար մասնագետներ տարբեր երկրներից իրենց գիտելիքները եւ փորձն էին փոխանակում այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են թվային տրանսֆորմացիան, design մտածելակերպը, agile մշակույթը, փոփոխությունների կառավարումը, խնայող տեխնոլոգիաները, տվյալների կառավարումը եւ թվային առաջնորդությունը:«DigiLab ծրագիրը մեզ համար շատ կարեւոր եւ արժեքավոր փորձ էր: Մեր թվային տրանսֆորմացիայի թիմը մշակեց նոր North Star բանկի համար, եւ նախագծեցինք դրան հասնելու roadmap-ը: DigiLab-ը մեզ օգնեց էլ ավելի զարգացնել մեր ռազմավարական հմտություններն ու ունակությունները: Այսպիսիով, այժմ մենք պատրաստ ենք ավելի խորանալու մեր թվային ԴՆԹ-ի մեջ եւ ընդլայնելու բանկի թվային տրանսֆորմացիայի հորիզոնները»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը:DigiLab-ը նախագծվել է նորարար տրանսֆորմացիաներին պատրաստ բանկերի համար: Evocabank-ը ծրագիրն անցել է այնպիսի առաջատար թվային բանկերի հետ, ինչպիսիք են FinComBank-ը Մոլդովայից եւ Terabank-ը Վրաստանից:«Թվային փոխակերպումը մեզ համար բացել է նոր մոտեցումներ եւ ապրանքակենտրոնից անցում դեպի հաճախորդակենտրոն մոդելին: Միասին մենք կերտել ենք մեր North Star-ը՝ «Մարդակային դեմքով բանկ` թվային դարաշրջանում, մարդիկ՝ առաջին հերթին»: Սա է մեր ուղենիշը, մեր ձգտումները եւ մեր բանկի թվային փոխակերպման ճանապարհին բոլոր փոփոխությունների հիմքը: FinComBank-ը, որը թվային բանկային պրոդուկտների եւ ծառայությունների առումով բարձր դիրքեր է գրավում, անգնահատելի գիտելիքներ եւ փորձ է ձեռք բերել Digilab Finance ծրագրի դասընթացների ընթացքում այնպիսի նորարարական բանկերի հետ միասին, ինչպիսիք են Evocabank-ը եւ Terabank-ը: Անշուշտ, սա փոխակերպման բոլոր գործընթացների մեկնարկը կդառնա»,- ասել է Սվետլանա Միրոնովան, FinComBank S.A.-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:«Թվային տրանսֆորմացիայի ծրագրին մեր մասնակցությունը Terabank-ի նորարարական մոտեցումների ներդրման եւ նորագույն լուծումների ռազմավարական մոտեցումը էլ ավելի բարձր մակարդակի է հասցրել: Այն հնարավորությունները, որոնցով մենք կիսվել ենք ծրագրի ժամանակ, կօգնեն մեզ իրագործելու մեր բիզնես գործընթացներն այնպես, որ, հիմնվելով թվային փոխակերպման սկզբունքների վրա` մենք կկարողանանք արձագանքել հաճախորդների կարիքներին ավելի արագ եւ ավելի ճկուն ձեւով»,- ասել է Վախթանգ Խուցիշվիլին, Terabank-ի Օպերացիոն տնօրենը:Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն խոշորագույն գլոբալ զարգացման հաստատություն է, որը կենտրոնացած է զարգացող շուկաների մասնավոր հատվածի վրա: IFC-ն աշխատում է ավելի քան 100 երկրում՝ օգտագործելով իր կապիտալը, փորձառությունը եւ ազդեցությունը զարգացող երկրներում շուկաներ եւ հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ: 2021 ֆինանսական տարում IFC-ն ներդրել է ռեկորդային՝ 31.5 մլրդ դոլար զարգացող երկրների մասնավոր ընկերություններում եւ ֆինանսական հաստատություններում` օգտագործելով մասնավոր հատվածի կարողությունները՝ վերջ դնելու ծայրահեղ աղքատությանը եւ նպաստելու համատեղ բարեկեցությանը այնպիսի ժամանակներում, երբ երկրները փորձում են հաղթահարել COVID-19 համավարակի հետեւանքները: Մանրամասն տեղեկությունների համար այցելել www.ifc.org: Tweet Դիտում՝ 24258