«Հայաստանը Լիտվայի համար կարող է կամուրջ լինել դեպի Մերձավոր Արեւելքի շուկաներ»
20.05.2022 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀԱԳՄ

Հանդիպման ընթացքում նա նշել է, որ երկկողմ գործակցության ամրապնդման առումով հեռանկարային են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, թեթեւ արդյունաբերության, տրանսպորտային հաղորդակցության ոլորտները։
Արսեն Ղազարյանն անդրադարձել է Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների հետեւանքով ծագած լոգիստիկ խնդիրներին եւ նշել, որ գործուն տրանսպորտային ուղիների համատեղ մշակմամբ՝ Հայաստանը Լիտվայի համար կարող է կամուրջ հանդիսանալ դեպի Մերձավոր Արեւելքի շուկաներ, իսկ Լիտվայով հնարավոր կլինի հաղորդակցվել հյուսիսային երկրների հետ։
Լիտվայի գյուղատնտեսության փոխնախարար Էգիդիջուս Գիեդրաիտիսն ասել է, որ Լիտվան գյուղատնտեսական ապրանքներ է արտահանում աշխարհի շուրջ 160 երկիր, տարեկան ընդհանուր €6 մլրդ ծավալով։ Հացահատիկի արտահանմամբ այս երկիրը 11-րդն է աշխարհում, իսկ մեկ շնչի հաշվով՝ 1-ինը։ Արտահանվում է կաթնամթերքի արտադրության 70%-ը, առաջատարներից է նաեւ մսամթերքի արտադրությունը։ Էգիդիջուս Գիեդրաիտիսն այս ոլորտները հեռանկարային է համարել համատեղ երկկողմ գործակցության առումով։
«Ունենք մեծ հետաքրքրություն զարգացնելու Հայաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունները, եւ առաջին հերթին խնդիր ունենք բացահայտելու նոր հնարավորություններ»,- ասել է Լիտվայի նախագահի՝ էկոնոմիկայի եւ սոցիալական քաղաքականության հարցերով խորհրդական Վաիդաս Աուգուսթինավիչիուսը։
Նա նշել է, որ Լիտվան պատրաստակամ է աջակցելու ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հետ ինտեգրման գործընթացներին։ Վաիդաս Աուգուսթինավիչիուսն առաջնահերթ է համարել գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տրանսպորտային հաղորդակցության ուղղությունները։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: