Skolkovo-ի ռեզիդենտ հաշվապահական ընկերությունը մուտք է գործել Հայաստանի շուկա

20.05.2022 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Kнопка» #Skolkovo #հաշվապահություն
Հաշվապահական աութսորսինգի «Kнопка» ընկերությունն այս տարվա մայիսից գործունեություն է ծավալում Հայաստանում։ Այս մասին RB.ru պորտալին հայտնել է «Kнопка»-ի ներկայացուցիչը։ Նոր շուկա մուտք գործելու հետ կապված ներդրումների մասին ընկերությունը մեկնաբանություններ չի արել:

«Kнопка»-ում Հայաստանի ընտրությունը բացատրել են մի քանի գործոնով. «Բառացիորեն մեկ ամսում Հայաստանում բիզնեսի գրանցման պահանջարկը բազմապատկվել է։ Եվ մենք արագ հասկացանք, որ ռուսաստանցի ձեռներեցների համար շատ դժվար է ընդհանուր լեզու գտնել հայաստանյան նման ծառայությունների շուկայի հետ։ Գործարարները սովոր են թափանցիկ աշխատանքին, լավ սպասարկմանը եւ իրենց խնդրանքներին արագ արձագանքելուն»։

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ռելոկացիան ավելի մեծ չափով տարածվել է ՏՏ ոլորտի վրա։ «Այն ունի իր առանձնահատկությունները, որոնք մենք լավ հասկանում ենք»,- վստահեցրել են ընկերությունում։

Անհատ ձեռներեցների (ԱՁ) համար Հայաստանում հաշվապահական համալիր սպասարկումն արժե ամսական 5 հազար ռուբլի, աշխատակիցներով ԱՁ-ների եւ ՍՊԸ-ների համար՝ 10 հազար ռուբլի։

Ծառայությունը ներկայումս չի նախատեսում ընդլայնվել այլ երկրներում, սակայն դիտարկում է նման հնարավորություն ապագայում։ Ընկերությունում կոնկրետ երկրների անուններ չեն տվել:

«Kнопка»-ն ստեղծվել է 2014 թվականին, ներկայումս «Սկոլկովո»-ի ռեզեդենտ է։ Ձեռնարկության գլխամասային ընկերությունը գտնվում է Կիպրոսում։
Դիտում՝ 7622
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW