ՎՏԲ-Հայաստան Բանկը վաճառակետերում ապառիկ վարկեր տրամադրելիս հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ստորագրել փաստաթղթերը թվային ձեւաչափով: Ւնչպես նշել են բանկում, տեխնոլոգիան կարագացնի վարկերի ձեւակերպումը միջինը 30%-ով։Գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում ապառիկ վարկ ստանալիս՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան ընտրել, թե ինչպես ստորագրել վարկային պայմանագիրը՝ ավանդական թղթային, թե՝ թվային: Digital ձեւաչափն ընտրելիս` վարկառուն ծանոթանում է պայմանագրին եւ այն հաստատում պլանշետի վրա ստորագրությամբ, իսկ գործարքի ավարտից հետո էլեկտրոնային փոստով ստանում է վարկային բոլոր փաստաթղթերը:Թվային ստորագրությունը հիմնված է E-sign ոչ թղթային տեխնոլոգիայի վրա, որը ներդրվել է բանկի հայաստանյան գործընկերոջ կողմից: Գործարքի անվտանգությունն ապահոված է նրանով, որ ամեն անգամ էլեկտրոնային ստորագրություն մուտքագրելիս՝ ավտոմատ կերպով ձեւավորվում է հատուկ ծածկագիր: «ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է բնական ռեսուրսների պահպանմանն ուղղված ESG-նախաձեռնություններին եւ ակտիվորեն զարգացնում է «բանկ՝ առանց թղթի» գաղափարը: Մեր փորձագետների կանխատեսումների համաձայն՝ վաճառակետերում ապառիկ վարկեր ձեւակերպելիս՝ փաստաթղթերի թվային ստորագրության կիրառումը կխնայի տարեկան ավելի քան 600 հազ․թերթ թուղթ»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տաթեւիկ Բադալյանը։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 6453