Չեխական PPF ներդրումային խումբը եւ դրա կազմում ներառված Home Credit-ը կվաճառեն Ռուսաստանում իրենց բանկային ակտիվներն ու դուստր ընկերությունները մասնավոր ներդրողների խմբին՝ Սանկտ Պետերբուրգի բորսայի (SPB Exchange) տնօրենների խորհրդի նախագահ Իվան Տիրիշկինի գլխավորությամբ:RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ներդրումային խմբի հաղորդագրության մեջ, որտեղ նաեւ նշվում է վաճառքի պայմանագրի ստորագրման մասին։Տիրիշկինը եղել է RTS բորսայի (Ռուսաստանյան առեւտրային համակարգ) գլխավոր տնօրենը, նա Սանկտ Պետերբուրգի բորսայի հիմնադիրներից ու ամենախոշոր բաժնետերերից է, հանդիսանում է վերջինիս տնօրենների խորհրդի նախագահը։ Մենեջերը հայտնի է նաեւ որպես ներդրող մի շարք ռուսաստանյան ֆինտեխ ընկերություններում։Նշվում է նաեւ, որ «գործարքի շրջանակում ղազախական Home Credit բանկը՝ Home Credit and Finance Bank-ի դուստր ընկերությունը, կվաճառվի PPF-ի եւ Home Credit-ի բաժնետերերին եւ ընտրված թոփ-մենեջերներին»: «Գործարքը կիրականացվի կանոնակարգված եւ համակարգված կերպով՝ ապահովելու բիզնեսի շարունակականությունը Ռուսաստանում եւ Ղազախստանում Home Credit-ի աշխատակիցների եւ հաճախորդների համար»,- ասված հաղորդագրության մեջ:Home Credit and Finance Bank-ը տրամադրում է մանրածախ բանկային ծառայություններ Ռուսաստանում եւ Ղազախստանում, իր հաճախորդների բազան գնահատվում է ավելի քան 36 միլիոն մարդ: Home Credit Group-ը հիմնադրվել է 1997 թվականին, ներկայումս հանդիսանում է խոշորագույն ֆինանսական հաստատություններից մեկը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, ԱՊՀ-ի, Հարավարեւելյան Ասիայի, Հնդկաստանի եւ Չինաստանի սպառողական վարկավորման շուկայում: Home Credit Group-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Պրահայում: Tweet Դիտում՝ 4575