ԱՆԻՖ-ը հանրությանը համապարփակ հաշվետվություն կներկայացնի

17.05.2022 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՆԻՖ #խորհրդի նիստ
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրինությունը մայիսի 16-ին անցկացրած տնօրենների խորհրդի ամենամյա նիստին ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում մեկնարկած ներդրումային նոր ծրագրերը, գործող ծրագրերի իրականացման ընթացքը։

Ներկայացվել են նաեւ նախապատրաստական փուլում գտնվող մի քանի նոր ծրագրերի մանրամասները, որոնց մասին կհայտարարվի առաջիկայում։

«ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված են միջազգային ասպարեզում տարբեր ոլորտներում բարձր հեղինակություն վայելող անկախ անդամներ, որոնց ներկայությունն ապահովում է նաեւ ԱՆԻՖ-ի գործունեության համակողմանի եւ անաչառ գնահատումը, ծրագրերի թափանցիկությունը եւ արդյունավետության օբյեկտիվ գնահատումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Առաջիկա օրերին ԱՆԻՖ-ը հանրությանը կներկայացնի կազմակերպության համապարփակ հաշվետվությունը եւ կամփոփի 2019-2021թթ. գործունեության արդյունքները։
Դիտում՝ 14893

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW