Evocabank-ը համալրել է կանոնադրական կապիտալը 3 մլրդ ՀՀ դրամով

17.05.2022 | 11:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #կանոնադրական կապիտալ #Կարեն Եղիազարյան
Ինչպես նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը, կապիտալի համալրումը բխում է բանկի ռազմավարական զարգացման ծրագրի հիմնադրույթներից եւ նպատակաուղղված է աջակցելու Evocabank-ի աճի ու զարգացման, մրցակցային դիրքերի բարելավման եւ բիզնեսի ընդլայնմանն ուղղված քաղաքականության իրագործմանը:

Կապիտալի համալրումն իրականացվել է Evocabank-ի բաժնետեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Շվեյցարիայի ռեզիդենտ Մարետա Գեւորկյանի կողմից, ինչի արդյունքում իր մասնակցությունը Բանկի քվեարկող բաժնետոմսերում կազմել է 96.53%:

Համալրման արդյունքում Evocabank-ի կանոնադրական կապիտալի մեծությունը կազմել է 23.0 մլրդ, իսկ նորմատիվային ընդհանուր կապիտալի մեծությունը՝ ավելի քան 44 մլրդ ՀՀ դրամ՝ ամրապնդելով բանկի առաջատար դիրքերը բանկային համակարգում՝ ըստ կապիտալի համարժեքության ցուցանիշի:

Evocabank-ը Հայաստանի առաջին եւ միակ mobile-first բանկն է, որը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ եւ առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Evocabank-ը 5-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։
Դիտում՝ 18997

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW