ՌԴ ԿԲ-ն մտադիր է կասկածելի փոխանցումների համար երկօրյա «սառեցում» սահմանել
16.05.2022 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ finclub.net

Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Կենտրոնական բանկի տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի տնօրեն Վադիմ Ուվարովը։
Նա նաեւ տեղեկացրել է նախաձեռնության մասին՝ պարտավորեցնելու բանկերին վերադարձնել հաճախորդներից գողացված գումարները, եթե փոխանցումը կատարվել է Կենտրոնական բանկի կասկածելի հասցեատերերի տվյալների բազայից հաշվեհամարին։ Բացի այդ, կարող է սահմանվել երկօրյա «սառեցման ժամկետ», որի ընթացքում կթույլատրվի այդ բազայից հաշվին կատարած փոխանցումը հետ կանչել:
«Այժմ համատարած է հեռախոսային խարդախությունը, որի ազդեցության տակ քաղաքացիները կամավոր գումար են փոխանցում։ Մարդը գիտակցում է, որ զոհ է դարձել որոշ ժամանակ անց, երբ այլեւս հնարավոր չէ չեղարկել փոխանցումը եւ վերադարձնել գումարը, քանի որ ինքն է ինքնուրույն կատարել գործարքը եւ խախտել պայմանագրի պայմանները։ Ուստի քաղաքացիների շահերը պաշտպանելու համար ցանկանում ենք պարտավորեցնել վճարող բանկին երկու օրով կասեցնել գումարի փոխանցումն այն հաշվեհամարին, որի մասին տեղեկատվությունը առկա է մեր տվյալների բազայում։ Այսինքն՝ ներդնել այսպես կոչված սառեցման շրջան, երբ քաղաքացին ժամանակ կունենա մտածելու եւ գնահատելու կատարված գործողությունները։ Ըստ օրենքի՝ փոխանցումը կատարվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուստի բանկը չի խախտի բարեխիղճ քաղաքացիների իրավունքները եւ օրենքը»,- ընդգծել է Վադիմ Ուվարովը։
ՌԴ կարգավորիչի նախնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի 1-ին եռամսյակում արգելափակման են ուղարկվել 90 000 կեղծ համար եւ 1 300 ֆիշինգային կայք։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: