Ֆինլանդիայի Բանկի Անցումային տնտեսությունների ինստիտուտի (BOFIT) ավագ տնտեսագետ Հելի Սիմոլան (Heli Simola) գնահատել է պատժամիջոցների սահմանափակումների ազդեցությունը Ռուսաստանի տնտեսության վրա կարճաժամկետ հեռանկարում։ Ֆինլանդիայի Բանկի կայքում հրապարակված զեկույցում նա զարգացման մի քանի սցենար է ներկայացրել, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը։Կանխատեսման համաձայն՝ դեպի Ռուսաստան ապրանքների ներմուծման գործող պատժամիջոցների պայմաններում ՌԴ տնտեսությունում համախառն ավելացված արժեքը կարող է նվազել գրեթե 4%-ով։ Երկրորդ սցենարը ենթադրում է զարգացած երկրների կողմից ներմուծման ամբողջական արգելք, ինչը կհանգեցնի ընդհանուր ավելացված արժեքի 10%-ով անկման։ Երրորդ սցենարով (դեպի Ռուսաստան ներմուծման ամբողջական դադարեցում) Ռուսաստանի ՀՆԱ-ն անմիջապես կնվազի 18%-ով։Սիմոլան հաշվարկել է նաեւ արտահանման սահմանափակումների ազդեցությունը Ռուսաստանի տնտեսության վրա։ Գործող պատժամիջոցների պայմաններում (ռուսաստանյան նավթի, ածուխի, ոսկերչական իրերի, ծովամթերքի գնման արգելքներ) Ռուսաստանում ավելացված արժեքը կնվազի ընդամենը 1%-ով։ Ռուսաստանից զարգացած երկրներ մատակարարումների ամբողջական դադարեցումը կհանգեցնի ՀՆԱ-ի 12%-ով անկմանը։ Էքստրեմալ սցենարի դեպքում Ռուսաստանի լիակատար մեկուսացումը համաշխարհային արտահանման շուկաներից կառաջացնի ավելացված արժեքի անկում 25%-ով, ասված է կանխատեսման մեջ։Առեւտրային սահմանափակումների ազդեցությունը վերլուծելիս Սիմոլան ելնում էր այն հանգամանքից, որ Ռուսաստանը չի կարողանա դուրս մղվող ներմուծումը փոխարինել ներքին արտադրությամբ, իսկ արտահանումն՝ այլ երկրներ մատակարարումներով, ուստի ուսումնասիրության արդյունքները նախատեսված են միայն իլյուստրատիվ նպատակների համար, նշվում է հետազոտության մեջ։ Երկարաժամկետ հեռանկարում, կարծում է տնտեսագետը, Ռուսաստանը կկարողանա մասամբ «թեթեւացնել առեւտրային պատժամիջոցների բացասական հետեւանքները», սակայն դրա համար նրան պետք կգա «ժամանակ եւ այլընտրանքային շուկաներ արտահանման եւ ներմուծման համար»։Այնուամենայնիվ, որոշ դեպքերում Ռուսաստանում ներմուծման փոխարինումը կամ անհնար է, կամ գործնական իմաստ չունի, պնդում էին BOFIT-ի փորձագետները մայիսի սկզբին հրապարակված մեկ այլ զեկույցում: Ըստ 2018 թվականի տվյալների՝ Ռուսաստանի ներմուծման կախվածությունը մեքենաշինության, համակարգչային տեխնիկայի, էլեկտրոնիկայի եւ էլեկտրական սարքավորումների ոլորտներում հասնում էր 50-60%-ի, հաշվարկել էին վերլուծաբանները։ Tweet Դիտում՝ 4664