Կանադան պատրաստ է նավեր ուղարկել եվրոպական նավահանգիստներ՝ Ուկրաինայից հացահատիկը դուրս բերելու համար։ Այս մասին հայտարարել է Կանադայի ԱԳՆ ղեկավար Մելանի Ջոլին, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով CTV-ն։«Մենք պետք է համոզվենք, որ այդ հացահատիկը կուղարկվի աշխարհով մեկ։ Եթե դա տեղի չունենա, ապա միլիոնավոր մարդիկ կբախվեն սովի հետ»,- ասել է նա Գերմանիայում «Մեծ յոթնյակի» (G7) արտգործնախարարների հանդիպման արդյունքներով։Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մայիսի 9-ին տեղեկացրել էր, որ Օտտավան կօգնի Կիեւին հացահատիկի արտահանման տարբերակներ մշակելու հարցում՝ ապահովելու համար համաշխարհային պարենային անվտանգությունը։Թրյուդոն ասել էր, որ ուկրաինական հացահատիկի արտահանման համար կարող են օգտագործվել երկրի հարավում գտնվող Դանույ գետի նավահանգիստները։ Այլ տարբերակներ նա չէր նշել։Ըստ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչի՝ մոտ 25 միլիոն տոննա հացահատիկ մնացել է Ուկրաինայում ենթակառուցվածքի խնդիրների եւ «արգելափակված սեւծովյան նավահանգիստների» պատճառով, ներառյալ՝ Մարիուպոլի նավահանգիստը, որը գտնվում է ռուս զինվորականների վերահսկողության տակ։ 14.05.2022 | 17:35 «Մեծ յոթնյակ»․ Սովի վտանգը շարունակում է իրական սպառնալիք մնալ Ավելի վաղ Ջոլին կարեւորել էր Թուրքիայի հետ համագործակցությունը Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար լուծում գտնելու հարցում։ «Մենք աշխատելու ենք տարբեր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ, քանի որ գիտենք, որ Բոսֆորը կարեւոր նշանակություն ունի դեպի Սեւ ծով հասանելիությունն ապահովելու համար»,- ասել էր նա։ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւս խոսել էր ուկրաինական հացահատիկը համաշխարհային շուկա վերադարձնելու եւ համաշխարհային գները նվազեցնելու հնարավորություն գտնելու մասին։ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ պարենային անվտանգության խնդիրը սրվում է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների պատճառով։ Tweet Դիտում՝ 4919