Դմիտրի Մեդվեդեւի տասը «(չ)կանխատեսումները»

13.05.2022 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դմիտրի Մեդվեդեւ #պատժամիջոցներ #կանխատեսումներ
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո աշխարհում իրավիճակի զարգացման իր տեսլականը։

RBC-ի փոխանցմամբ՝ Telegram-ում իր գրառումը նա վերնագրել է «Ինչ կլինի հետո, կամ Աշխարհը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հետո (ընդհանրապես կանխատեսում չէ)» եւ նշել, որ այն հրապարակել է այսօր՝ մայիսի 13-ին։

Ընդհանուր առմամբ, «(չ)կանխատեսումը» բաղկացած է տասը կետից: Մեդվեդեւի կարծիքով՝ աշխարհում սպասվում են հետեւյալ իրադարձությունները.

- Համաշխարհային մասշտաբով խոշոր լոգիստիկ ճգնաժամ եւ օտարերկրյա ավիաընկերությունների փլուզում Ռուսաստանի տարածքով թռիչքների արգելքի պատճառով:

- Էներգետիկ ճգնաժամ ռուսաստանյան նավթից ու գազից հրաժարվող երկրներում, թվային տնտեսության զարգացման դանդաղում։

- «Լիարժեք միջազգային պարենային ճգնաժամ», սով առանձին երկրներում։

- Ֆինանսական ճգնաժամ որոշ երկրներում, մի շարք ազգային արժույթների կայունության խաթարում  եւ սրընթաց գնաճ:

- Տարածաշրջանային նոր ռազմական հակամարտություններ։

- Ահաբեկիչների ակտիվացում։

- Նոր համավարակներ։

- Միջազգային ինստիտուտների անկում։

- Նոր, պրագմատիկ, միջազգային դաշինքների ստեղծում։

- Աշխարհում անվտանգության նոր ճարտարապետության առաջացում:



Նախօրեին Մեդվեդեւը զգուշացրել էր, որ եթե Արեւմուտքը շարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, այդ թվում՝ զենք մատակարարել, ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ առճակատման վտանգը կմեծանա, ինչն իր հերթին կարող է հանգեցնել միջուկային պատերազմի։

«ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինա զենք ուղղելը, նրա զորքերի ուսուցումը արեւմտյան տեխնիկան օգտագործելու համար, վարձկանների ուղարկումը եւ Ալյանսի երկրների կողմից մեր սահմանների մոտ զորավարժությունների անցկացումը մեծացնում են ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուղղակի եւ բաց հակամարտության հավանականությունը։ Նման հակամարտությունը միշտ սպառնում է վերածվել լիարժեք միջուկային պատերազմի»,- ասել էր Մեդվեդեւը։
Դիտում՝ 8875
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW