Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը որակել է որպես արեւմտյան երկրների թուլություն։Միաժամանակ, նա նշել է, որ պատժամիջոցների ֆոնին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներն ակտիվացրել են իրենց աշխատանքը եւ դարձել ավելի համախմբված։«Կարծում եմ, պատժամիջոցները, որոնք մեզ ներկայացվում են Ռուսաստանում եւ Բելառուսում, վկայում են այն պետությունների թուլության մասին, որոնք չեն կարող մրցակցել մեր երկրների հետ եւ փորձում են կիրառել ուժային արգելված որոշ մեթոդներ, որոնք, ըստ էության, հակասում են ՄԱԿ-ի նորմերին եւ քաղաքակիրթ համագործակցությանը»,- Մյասնիկովիչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրների համախմբվածությունը լավ արդյունքներ է տալիս: «Մենք ունենք ամեն ինչ՝ ինտելեկտուալ ռեսուրսներ, Միության ներսում ունենք պարենային ամբողջական ապահովվածություն»,- ընդգծել է Մյասնիկովիչը։Նա նշել է, որ նախորդ տարվա արդյունքներով ԵԱՏՄ երկրների միջեւ փոխադարձ առեւտրի ծավալն աճել է մեկ երրորդով։«Աճում է փոխադարձ կոոպերացիան։ Սա վկայում է, որ մենք ունենք այն, ինչով կարելի է առեւտուր անել։ Եվ մենք կարող ենք մեզ լիարժեք ապահովել թե՛ արդյունաբերական, թե՛ գյուղատնտեսական արտադրանքով։ Այդ համախմբվածությունը դրսեւորվել է նոր նախագծերի իրականացման ոլորտում, ակտիվացել է գիտատեխնիկական բնագավառի աշխատանքը, մեր բուհերն ավելի ակտիվ են աշխատում այդ ուղղությամբ»,- հավելել է Մյասնիկովիչը։ Tweet Դիտում՝ 4953