ԱՆԻՖ-ը մասնակցել է ՎԶԵԲ-ի տարեկան ժողովին
11.05.2022 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

ՎԶԵԲ տարեկան ժողովը բանկի անդամ երկրների ներկայացուցիչների, գործընկեր կազմակերպությունների, բիզնեսի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ համագործակցության, պոտենցիալ շահավետ ծրագրերի, ոլորտային եւ կայուն զարգացման խնդիրների շուրջ քննարկումների հարթակ է։
«ՎԶԵԲ-ը Հայաստանի երկարամյա գործընկերն է։ Անցած տարիների ընթացքում բանկը Հայաստանում իրականացրել է ավելի քան $1,6 միլիարդի ներդրում ավելի քան 195 ծրագրերում՝ ենթակառուցվածքների, էներգետիկայի, գյուղատնտեսության, ֆինանսական եւ այլ ոլորտներում։
ԱՆԻՖ-ը կարեւորում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների դերը Հայաստանում ներդրումների խթանման եւ ոլորտային չափանիշների բարձրացման հարցում։ Այս առումով ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հնարավորություններ կան մի շարք ծրագրերում, որոնց շուրջ քննարկումներն ընթացքի մեջ են»,- ասված է ԱՆԻՖ-ի հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: