Ղազախստանում ԱԹՍ-ների թուրք-ղազախական արտադրություն կգործարկվի
11.05.2022 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ focus.ua

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թուրքական Milliyet թերթը, կողմերը ստորագրել են մտադրությունների մասին արձանագրություն։
Պարբերականը չի մանրամասնում՝ արդյո՞ք փաստաթուղթը ստորագրվել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ: Նշվում է, որ անօդաչու սարքերի հավաքման հետ մեկտեղ նախագիծը նախատեսում է դրանց տեխնիկական սպասարկում եւ տեխնոլոգիաների փոխանցում։
Milliyet-ը նաեւ հայտնել է, որ Ղազախստանը կլինի Թուրքիայի սահմաններից դուրս առաջին երկիրը, որը կհավաքի «Անկա» հարվածային եւ հետախուզական անօդաչու սարքեր։
Թերթը մեջբերում է TUSAS-ի գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլի խոսքերն առ այն, որ գործարքի իրականացումը ավելի կամրապնդի Թուրքիայի եւ եղբայրական Ղազախստանի միջեւ առեւտրային եւ բարեկամական հարաբերությունները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան Ղազախստանի հետ 2021 թվականին ստորագրված համաձայնագրի շրջանակում վերջինին երեք «Անկա» անօդաչու թռչող սարք է վաճառելու։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: