Ադրբեջանի միջազգային բանկը Քաթարում դուստր բանկ կհիմնի

25.09.2008 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Ադրբեջանի միջազգային բանկը /ԱՄԲ/ մտադիր է Քաթարի մայրաքաղաք Դոհայում դուստր բանկ հիմնել, ասել է ԱՄԲ վարչության նախագահ Ջահանգիր Գաջիեւը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով ՙՏրենդը՚, Ջահանգիր Գաջիեւը տեղեկացրել է, որ ներկայումս բանակցություններ են վարվում Կատարի Կենտրոնական բանկի հետ, որոնց արդյունքում որոշում կկայացվի այդ երկրում ներկայացուցչություն, կամ դուստր բանկ հիմնելու վերաբերյալ:

ԱՄԲ-ն դուստր բանկեր ունի Մոկվայում, Վրաստանում, եւ ներկայացուցչություններ Նյու-Յորքում ու Լոնդոնում:

ԱՄԲ-ն ծրագրում է hոկտեմբերի վերջում ներկայացուցչություն հիմնել Դուբայում, որից հետո կսկսի ՄԱԷ-ում իր դուստր բանկը հիմնելու թույլտվություն ստանալու գործընթացը:

Դիտում՝ 9084

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW