Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջեւ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հայտնել է, որ նախատեսվող ծրագրի ընդհանուր գումարը կկազմի €28.25 մլն, որտեղ ՎԶՄԲ-ի վարկային միջոցները կկազմեն €22.6 մլն, իսկ պետական բյուջեից տրամադրվող միջոցները՝ €5.65 մլն:«ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված է մինչեւ 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով: Նախատեսված է հանրապետության 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական եւ ինժեներական լաբորատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը։ Նախատեսված է նաեւ մինչեւ 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազ 500 մանկապարտեզ եւ նախակրթարան՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով»,- նշված է կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ: Tweet Դիտում՝ 1386