Vivacell-MTS-ը Երեւանում գործարկել է սպասարկման նոր կենտրոն

24.09.2008 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Բջջային օպերատոր Vivacell-MTS-ը այսօր Հյուսիսային պողոտայում բացել է նոր սերնդի## երկրորդ շուրջօրյա սպասարկման կենտրոնը, որն աշխատելու է շաբաթը 7 օր եւ կարող է մեկ ժամում սպասարկել 140 հաճախորդի:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Vivacell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասյօր ասել է, որ սա Հայաստանում ընկերության թվով 72-րդ սպասարկման կենտրոնն է: Մինչ հեկտեմբեր ընկերությունը կգործարկի եւս մի քանի նոր սպասարկման կենտրոններ:

Գլխավոր տնօրենի խոսքերով, մոտ ապագայում ընկերությունը կներկայացնի նոր սակագնային պլաններ, որոնք Vivacell-MTS-ի բաժանորդներին ընտրության լայն հնարավորություն կընձեռեն:

Ռալֆ Յիրիկյանը կարծիք է հայտնել, որ բջջային երրորդ օպերատորի մուտքը կսրի մրցակցությունը շուկայում, սակայն “Vivacell-MTS-ը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահպանի իր առաջատար դիրքերը”: Նա նշել է, որ Vivacell-MTS-ի բաժանորդների թիվը կազմում է 1 մլն 600 հազար:

Դիտում՝ 6282
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW