Credit Suisse-ին դատի են տվել Ռուսաստանին առնչվող ռիսկերը թաքցնելու համար
01.05.2022 | 12:16 Գլխավոր էջ / Նորություններ /


Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Pomerantz իրավաբանական ընկերությունը։ Հայցը ներկայացվել է Նյու Յորքի շրջանային դատարան։
Որպես հայցվոր հանդես են եկել Credit Suisse-ի արժեթղթերի գնորդները, ովքեր դրանք ձեռք են բերել 2022 թվականի մարտի 19-ից մինչեւ մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում։ Նրանք պնդում են, որ բանկը եւ դրա կառավարիչներն այդ ժամանակաշրջանում կեղծ ու ապակողմնորոշիչ հայտարարություններ են արել բանկի գործարար եւ գործառնական քաղաքականության, ինչպես նաեւ դրա համապատասխանության վերաբերյալ, ասված Pomerantz-ի հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, բանկն անհրաժեշտ չափով չի բացահայտել սահմանափակումների տակ հայտնված ռուսաստանցի գործարարների դեմ արեւմտյան պատժամիջոցների խախտման ռիսկերը, որոնք առաջացել են Credit Suisse-ի կողմից այդ գործարարներին վարկավորելու արդյունքում։ Pomerantz-ի հաղորդագրության մեջ չի մանրամասնվում՝ ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը, սակայն նշվում է, որ շվեյցարական բանկը մեծահարուստ ռուսաստանցիների հետ բիզնես վարելու երկար պատմություն ունի։
Ներդրողները փոխհատուցում են պահանջում կրած վնասի համար։ Pomerantz-ի հաղորդագրության մեջ ներկայացված պահանջների չափը չի բացահայտվում: Credit Suisse-ն այս հարցի շուրջ հրաժարվել է մեկնաբանություն տրամադրել Bloomberg-ին:
Շվեյցարական բանկը ապրիլի 27-ին հայտնել էր, որ այս տարվա առաջին եռամսյակում կրել է 206 մլն շվեյցարական ֆրանկի ($212 մլն) վնաս՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության հետ կապված։ Բանկի ընդհանուր եկամուտը տարվա առաջին երեք ամիսներին կազմել է 4,4 մլրդ ֆրանկ ($4,52 մլրդ):
Շվեյցարիան, չնայած իր չեզոք կարգավիճակին, աջակցել է Մոսկվայի դեմ ԵՄ պատժամիջոցներին։ Մարտի երկրորդ կեսի տվյալներով՝ Շվեյցարիան արգելափակել էր 5,75 մլրդ ֆրանկ (ավելի քան $6,15 մլրդ) գումարի ռուսաստանյան ակտիվներ։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: