Լավրովն՝ «անամոթ կողոպուտի» եւ պարենային ճգնաժամի պատճառների մասին

30.04.2022 | 09:33 Գլխավոր էջ / Նորություններ /
# Սերգեյ Լավրով #Արեւմուտք #պատժամիջոցներ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցից։ Նյութը կազմված է ՏԱՍՍ գործակալության հրապարակումների հիման վրա։

Արեւմտյան երկրները գողացել են ավելի քան $300 միլիարդ

Ռուսաստանը որոշում է կայացրել գազի դիմաց վճարումը դարձնել ռուբլով՝ Արեւմուտքի անամոթ կողոպուտը կասեցնելու համար։ Սա բացարձակապես անհրաժեշտ սխեմա է՝ խուսափելու անամոթ կողոպուտի շարունակությունից, որում ներգրավված են այս երկրները։ Լոնդոնը, Վաշինգտոնը, Բրյուսելը քննարկում են իրենց կողմից սառեցրած գումարը բռնագրավելու կամ այդ միջոցներն ուրիշին փոխանցելու հնարավորությունը։

Առանցքային գործընկերները, որոնք գազ են գնում Ռուսաստանից, արդեն անցել են հումքի համար ռուբլով վճարելուն։

Մինչեւ այս իրավիճակը կնքված պայմանագրերը նախատեսում էին վճարումներ դոլարով եւ եվրոյով։ Այդ վճարումները կատարվել են անմիջապես «Գազպրոմ»-ի հաշիվներին եւ պահվել արեւմտյան բանկերում։ Երբ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո մեր արեւմտյան «ընկերները» մեզանից գողացան ավելի քան $300 միլիարդ, փաստացի նրանք գողացան այն, ինչ իրենք իսկ վճարել էին գազի համար։ Այսինքն՝ այս տարիների ընթացքում մեր գազը նրանք անվճար էին օգտագործում։

Պարենային ճգնաժամը սկսվել էր տարիներ առաջ

Պարենային ճգնաժամն այս տարի չսկսվեց։ Այն սկսվել է շատ տարիներ առաջ։ Մի քանի պատճառներով, այդ թվում՝ COVID-19-ի, ինչպես նաեւ արեւմտյան երկրների սխալ հաշվարկի հետեւանքով։ Նրանք չափազանց տարված էին պարենային ապրանքները եւ մատակարարման համակարգերն իրենց կողմ ուղղորդելով:

Ընթացիկ իրավիճակը սրել է խնդիրը։ Բայց, ի վերջո, Ռուսաստանին այլ ելք չմնաց, քան պաշտպանել իրեն եւ իր դաշնակիցներին ուկրաինական ռեժիմից:

Արեւմտյան պատժամիջոցները դարձել են պարենի մատակարարումների խափանման հիմնական պատճառներից մեկը, ինչը եւ սրել է ճգնաժամը։ Պատժամիջոցներն արգելում են ռուսաստանյան նավերին ցանկացած որեւիցե տեղ մեկնել, ռուսաստանյան ընկերություններին արգելում են ցանկացած լոգիստիկ գործողություններ եւ ենթակառուցվածքների օգտագործում։ Եթե ցանկություն կա տեսնելու այս պարենային ճգնաժամի իրական պատճառները, որոշ մարդիկ պետք է նայեն հայելու մեջ։

Դիտում՝ 26255
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW