Հայաստանը 20 մլրդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերին

29.04.2022 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #Արցախ #բնակարանաշինական ծրագրեր
Հայաստանի կառավարությունն այս տարվա ընթացքում լրացուցիչ 20 միլիարդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար, հայտնել է Արցախի Հանրապետության (ԱՀ) պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

Այսօր ԱՀ կառավարության անդամները՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի գործընկերների հետ:

«Հիմնական օրակարգային երկու հարցերը Արցախի սոցիալ-տնտեսական վիճակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն էին: Հայաստանի գործընկերների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը լրացուցիչ 20 միլիարդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար՝ հաշվի առնելով Արցախում առկա բնակարանային հրատապ կարիքները»,- հայտնել է Արցախի պետնախարարը:
Դիտում՝ 3183

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW