«Գազպրոմբանկ»-ի փոխնախագահը մեկնել է Ուկրաինա՝ պաշտպանելու իր ծննդավայրը

28.04.2022 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Գազպրոմբանկ» #Իգոր Վոլոբուեւ #Ուկրաինա
«Գազպրոմբանկ»-ի փոխնախագահ Իգոր Վոլոբուեւը Ռուսաստանից մեկնել է Ուկրաինա, որտեղ մտադիր է համալրել տարածքային պաշտպանության շարքերը։ Այս մասին թոփ մենեջերը ապրիլի 26-ին պատմել է The Insider-ին։

«Ես այլեւս չէի կարող մնալ Ռուսաստանում։ Ազգությամբ ուկրաինացի եմ, ծնվել եմ Ախտիրկայում, ես այլեւս չէի կարող կողքից հետեւել, թե ինչ է անում Ռուսաստանն իմ հայրենիքի հետ»,- հայտարարել է Վոլոբուեւը։ «Իմ այցը նման է ապաշխարանքի, ես ուզում եմ ազատվել ռուսական իմ անցյալից»,- Վոլոբուեւի խոսքերն է մեջբերում Deutsche Welle-ի ռուսաստանյան խմբագրությունը:

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները նա անվանել է «հանցագործություն Պուտինի, ՌԴ իշխանության եւ, իրականում, ռուս ժողովրդի կողմից»։ «Այստեղ Պուտինը չէ, ով սպանում է ուկրաինացիներին, Պուտինը չէ, ով գողանում է զուգարանակոնքերը, Պուտինը չէ, ով բռնաբարում է կանանց։ Սա ռուս ժողովուրդն է»,- ասել է Վոլոբուեւը։

Բացի այդ, ֆինանսական հաստատության ներկայացուցիչը մեկնաբանել է «Գազպրոմբանկ»-ի փոխնախագահ Վլադիսլավ Ավաեւի եւ նրա ընտանիքի մահը։ «Չեմ հավատում, որ նա կարող էր սպանել կնոջն ու դստերը, կարծում եմ, որ սա բեմադրություն է։ Ինչո՞ւ։ Դժվար է ասել։ Միգուցե, նա ինչ-որ բան գիտեր եւ ինչ-որ վտանգ էր ներկայացնում»,- ասել է Վոլոբուեւը:

Ապրիլի 18-ին Մոսկվայի հարավ-արեւմուտքում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերվել են Ավաեւի եւ նրա հարազատների դիերը՝ հրազենային վնասվածքներով։ ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունում հետաքննություն է անցկացվում, հաղորդում է Deutsche Welle-ն։
Դիտում՝ 3061
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai