25 000 ծառ՝ «Արեգակ» ՈւՎԿ-ի գործունեության 25-ամյակի առթիվ

28.04.2022 | 13:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Արեգակ» ՈՒՎԿ #25-ամյակ #25 000 ծառ
«Արեգակ» ՈւՎԿ-ն իր գործունեության 25-ամյակի առթիվ մասնակցում է «Մայ Ֆորեսթ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպության նախաձեռնած անտառապատման ծրագրին` ֆինանսավորելով 25 000 ծառի ծառատնկման եւ հաջորդ երեք տարիներին ծառերի խնամքի իրականացման աշխատանքները։

Ինչպես նշել են «Արեգակ»-ում, անտառատնկման աշխատանքներն արդեն մեկնարկել են այս տարվա ապրիլին եւ իրականացվում են Լոռու մարզի Ջրաշեն համայնքում գտնվող մոտ 6 հա տարածքում։

«Արեգակ» ՈւՎԿ-ն այս ծրագրով նպաստելու է անտառային էկոհամակարգերի, ինչպես նաեւ՝ տեղական համայնքների զարգացմանը։

Աշխատանքներում ներգրավված են տեղի համայնքների բնակիչները՝  բնապահպանական եւ անտառատնկման նոր գիտելիքների ստացման հնարավորությամբ։

«Այս քայլը կարեւոր խթան է տեղաբնակների աշխատանքային հնարավորությունների զարգացման համար։ Նորատունկ անտառում էնդեմիկ ծառերի հետ տնկվելու են նաեւ պտղատու ծառեր՝ ընկուզենի, վայրի տանձենի, խնձորենի եւ այլն:

Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ «Արեգակ» ՈւՎԿ-ն մշտապես ուշադրության կենտրոնում է պահում գերփոքր եւ փոքր ձեռնարկատերերի տնտեսական եւ սոցիալական զարգացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 3148

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW