Յունիբանկն առաջարկում է «Արտոնյալ հիփոթեք» վարկատեսակը, որը հնարավորություն է տալիս վերաֆինանսավորելու գործող վարկը: Ինչպես նշել են բանկում, «Արտոնյալ հիփոթեք»-ն ուղղված է վարկավորման պայմանների բարելավմանն ու վարկային ծանրաբեռնվածության նվազմանը: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով, համապատասխանաբար, մինչեւ 120 եւ 240 ամիս ժամկետով: Գումարը կազմում է 5 մլն-ից մինչեւ 100 մլն ՀՀ դրամ կամ 10 000 դոլարից մինչեւ 200 000 դոլար: «Արտոնյալ հիփոթեք» վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 13,75%՝ ՀՀ դրամի եւ 8,75%՝ ԱՄՆ դոլարի դեպքում: Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 13528