Չինաստանի խոշորագույն նորարարական ընկերություններից մեկը՝ «FIRST New Material»-ը, որն արդեն հասցրել է ճանաչելի դառնալ Ռուսաստանում, եվրոպական ու ասիական բազմաթիվ երկրներում, այսուհետ ներկայացված կլինի նաեւ Հայաստանում «Ռաֆայել» ՍՊԸ-ի կողմից։ 1995 թ-ին հիմնադրված կորպորացիան զբաղվում է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ շինարարական ու ներկալաքային նյութերի մշակմամբ, արտադրությամբ, ներդրմամբ, ինչպես նաեւ ջերմամեկուսիչ դեկորատիվ վահանակների, հատակի ծածկերի եւ նանոնյութերի կիրառմամբ իրականացնում է շինարարական եւ հարդարման աշխատանքներ: Ընկերությունը մշակում եւ առաջարկում է առաջադեմ լուծումների իր տարբերակները։Նախագծի շնորհանդեսին ներկայացվեցին բոլոր այն հնարավորություններն ու առավելությունները, որ առաջարկում է «FIRST New Material»-ն իր հայաստանյան գործընկերներին ու պատվիրատուներին։ «Մեծ նավին մեծ ծովագնացություն»՝ այս կարգախոսով ընկերությունը հարդարման նյութերի ոլորտում նորարարական հետազոտությունների եւ զարգացման ավելի քան 20 տարվա փորձի ունի։ Արտադրում է բնական հանքային եւ էկոլոգիապես մաքուր նյութեր՝ օգտագործելով առաջադեմ արտադրական գծի ամենաժամանակակից տեխնոլոգիաները: «FIRST»-ի տեխնոլոգիայի հիմքում ինտերիերի եւ ճակատային հարդարման նյութերն են՝ բարձր ճկունությամբ, հարուստ տեքստուրայով, բնական քարի, գրանիտի, փայտի, աղյուսի, կաշվի, տեքստիլի եւ այլ էֆեկտներով: Այդ տեխնոլոգիան շրջել է ավանդական հարդարման նյութերի տեսքը` վերացնելով դրանց թերությունները եւ այդպիսով արմատական փոփոխություն մտցնելով շինարարական եւ հարդարման նյութերի արդյունաբերության մեջ:Ի՞նչ է իրենից ներկայացնում «Բնական քարե ծածկույթ» համակարգը, որով աշխատում է «FIRST New Material»-ը։Այս դեպքում որպես հիմնական լցանյութ օգտագործվում են բնական ավազը, քարի բեկորները, փշրանքներն ու չիպսերը։ Լցանյութերը կարող են համակցվել տարբեր համամասնություններով՝ բազմազան գույներով ու ֆակտուրաներով բնական քարերի էֆեկտ ստանալու համար: «Բնական քարի ծածկույթ» համակարգն ընդօրինակում է բնական քարի ֆակտուրան, այսինքն՝ քարի նմուշի հիման վրա ընկերությունը կարող է արտադրել ծածկույթ, որն իր տեսքով չի տարբերվի սկզբնական քարի նմուշից: Համակարգի առավելությունները բազմաթիվ են՝ հրակայուն է, չի վնասում շրջակա միջավայրը, դիմացկուն է ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ, հարվածակայուն է ու ճաքակայուն, բնապահպանական փորձարկման գերազանց արդյունքներ է գրանցել, ցրտադիմացկուն է, կարող է կիրառվել պատրաստի հանքային եւ մետաղական հիմքերի, ներառյալ ալյումինի վրա։ Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում FIRST ընկերության ներկայացուցիչ Վիկտոր Ժուրավլյովը մեզ հետ զրույցում ընդգծեց՝ իրենց արտադրանքի ողջ յուրահատկությունն այն է, որ կարող են առաջարկել ցանկացած քարի կրկնօրինակը՝ շինության արտաքին ու ներքին հարդարման համար, իսկ պատվիրատուին հորդորում են չհրաժարվել բնական քարից՝ չափազանց թանկ լինելու պատճառով․ «Նախագծման փուլում, երբ կառուցապատողը սկսում է հաշվարկել շինարարության արժեքը, չափազանց թանկ է ստացվում բնական քարի կիրառմամբ, որի հետեւանքով շատ պատվիրատուներ հրաժարվում են այդպիսի նախագծերից։ Մենք փոքր-ինչ այլ փիլիսոփայությամբ ենք աշխատում։ Խնդրում ենք չհրաժարվել քարից, քանի որ մենք կարող ենք առաջարկել բնության կամ մարդու կողմից ստեղծված ցանկացած քարի կրկնօրինակ, որպեսզի կառույցը պահպանի իր նրբաճաշակ տեսքը ներսից ու դրսից՝ այդպիսով չշեղվելով դիզայների կամ ճարտարապետի առաջարկած նախագծից։ Մեր առաջարկի շնորհիվ պատվիրատուն մոտ 50 տոկոս գումար է խնայում, դա շատ կարեւոր է»,- նկատեց Ժուրավլյովը։«Ռաֆայել» կառուցապատող ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Ֆիլիպովն էլ, խոսելով Հայաստանում մասնաճյուղ հիմնելու որոշման մասին, նշեց՝ իրենց առաջարկը նոր է, եւ այն տեխնոլոգիան, որով իրենք աշխատում են, շատ քիչ է կիրառվում այստեղ․ «Մենք չենք մնում նույն տեղում, միշտ փորձում ենք առաջ շարժվել, նոր շուկաներ գրավել։ Այդպես, ուսումնասիրելով հայաստանյան շուկան՝ հասկացանք, որ մեր ներկայացրած արտադրանքը դեռեւս չկա Հայաստանում։ Մենք լինելու ենք միակ ներկայացուցիչն այս ոլորտում։ Պակաս կարեւոր չէ, որ շուկայում այժմ կիրառվող նյութերի համեմատ՝ մեր արտադրանքը հաղթում է իր արժեքով ու որակով։ Այն տարբերվում է առաջին հերթին դյուրին կիրառմամբ եւ երկարակեցությամբ»,- ասաց նա։Ընկերության գլխավոր ինժեներ Խորեն Անանիկյանը վստահեցրեց՝ տարբեր երկրների իրենց գործընկերների կողմից արդեն ունեն առաջարկներ՝ այստեղ նոր շենքեր կառուցելու «FIRST»-ի տեխնոլոգիայով, ինչը նույնպես ցույց է տալիս՝ այստեղ իրենց արտադրանքի մեծ պահանջարկ կա։ «Իմ երազանքի տունը»՝ այս անվանումն է ստացել այն ծրագիրը, որը հնարավորություն է տալու իրագործել խելացի տների գաղափարները։ Գլխավոր ճարտարապետ Վլադիսլավ Գարչուկովն ասում է՝ արդեն պատրաստ է նոր հաճախորդների հետ քննարկել նորագույն տեխնոլոգիաներով ժամանակակից տներ կառուցելու մտքերը․ «Վստահ եմ՝ բավարարելու ենք ամենաքմահաճ պատվիրատուների պահանջները։ Իհարկե, օգտագործում ենք միայն ամենաժամանակակից նյութերը, բայց չենք մոռանում նաեւ այն նյութերի մասին, որոնք ավանդաբար օգտագործվում են Հայաստանում շինարարության մեջ։ Խոսքը հիմնականում վերաբերում է ինտերիերին»։ Համագործակցության եւ կիրառվող տեխնոլոգիաների, առաջարկվող հնարավորությունների մասին առավել մանրամասն տեղեկություններ հասանելի են ընկերության պաշտոնական էջում։Աստղիկ ԻսկանդարյանԼուսանկարները՝ Էլեն Գասպարյանի Tweet Դիտում՝ 2746