ԱՄՀ․ «Մենք ավելի շատ դինամիզմ կտեսնենք փողի աշխարհում»

20.04.2022 | 11:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Կրիստալինա Գեորգիեւա #ԱՄՆ դոլար
Երկրների կողմից իրենց պահուստային արժույթների ընտրությունն այսուհետ կբնութագրվի ավելի էական դինամիզմով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման կանխատեսում է արել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան։

«Իհարկե, մենք ավելի շատ դինամիզմ կտեսնենք փողի աշխարհում»,- ասել է նա ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի ղեկավար մարմինների գարնանային նստաշրջանի ընթացքում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ:

Հիմնադրամի ղեկավարը մեկնաբանել է համաշխարհային պահուստային արժույթների, ներառյալ՝ առաջին հերթին ԱՄՆ դոլարի ապագան։ Ընդ որում, հարցը ձեւակերպվել էր CNN հեռուստաընկերության հաղորդավար Ջուլիա Չեթերլիի կողմից, ով մասնակցում էր Գեորգիեւայի հետ քննարկմանը, շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ն դոլարը սկսել է օգտագործել Ռուսաստանի հետ կապված իրավիճակում, ըստ էության, որպես զենք՝ գրեթե աննախադեպ ձեւով։

«Վերջին տասնամյակների ընթացքում մենք տեսել ենք պահուստային արժույթների դիվերսիֆիկացում, նույնիսկ մինչեւ պատերազմի հետեւանքով առաջացած իրադարձությունները: ԱՄՆ դոլարը նվազեցրեց իր մասնաբաժինը պահուստներում մոտ 10%-ով՝ 70%-ից մինչեւ 60%-ից մի փոքր պակաս»,- ասել է ԱՄՀ-ի ղեկավարը։ Նրա տվյալներով՝ այդ 10%-ի մոտ երեք քառորդը ներդրվել է «այլ ուժեղ եւ բաց տնտեսությունների արժույթներում, որոնք ունեն ամուր ինստիտուտներ, ինչպիսիք են Ավստրալիան եւ Շվեյցարիան», իսկ մեկ քառորդը՝ «չինական յուանում»։



«Անշուշտ, համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունենում տեղաշարժեր»,- խոստովանել է Գեորգիեւան: «Սակայն ԱՄՀ-ում մենք ասում ենք նրանց, ովքեր մտածում են դոլարից հեռանալու մասին՝ ոչ այդքան արագ, քանի որ պատճառներն, ըստ որոնց դոլարը, եվրոն, իենը, ֆունտ ստերլինգը եւ շվեյցարական ֆրանկը պահուստային արժույթներ են, ուժեղ կապված են այդ երկրների տնտեսությունների մրցունակության եւ անշոշափելի, բայց շատ կարեւոր վստահության հետ իրենց կենտրոնական բանկերի եւ ինստիտուտների անկախության նկատմամբ»,- շարունակել է նա: «Դա դեռ բավականին երկար ժամանակ որոշվելու է ԱՄՆ տնտեսության չափերով եւ հիմնարար ինստիտուցիոնալ հիմքերով»,- կանխատեսել է Գեորգիեւան՝ նկատի ունենալով պետությունների կողմից պահուստային արժույթների ընտրությունը՝ հօգուտ ԱՄՆ դոլարի:
Դիտում՝ 4740
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW