ՎՏԲ-ն կազմակերպում է Իգոր Բուտմանի քառյակի համերգը Երեւանում

22.09.2008 | 14:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Սեպտեմբերի 26-ին ՎՏԲ-Հայաստան բանկի աջակցությամբ Երեւանում տեղի կունենա Իգոր Բուտմանի ջազ-քառյակի համերգը##` նվիրված հայկական ջազի 70-ամյակին եւ հայկական դրամի 15-ամյակին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր համատեղ մամլո ասուլիսում ասել են “Հայկական ջազը 70 տարեկան է” կազմկոմիտեի նախագահ Լեւոն Մալխասյանը եւ ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:

Վալերի Օվսյաննիկովը նշել է, որ ՎՏԲ-Հայաստան բանկը հետագայում եւս աջակցելու է ռուս արվեստի գործիչների մասնակցությամբ մշակութային միջոցառումների կազմակերպմանը Հայաստանում:

Դիտում՝ 6625

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW