Երեւանում բացվել է Յունիբանկի «Հայրենիք» մասնաճյուղը

19.04.2022 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #«Հայրենիք» մասնաճյուղ
Երեւանում բացվել է Յունիբանկի թվով 56-րդ մասնաճյուղը: «Հայրենիք» նորաբաց մասնաճյուղի հասցեն է՝ Գարեգին Նժդեհ 34, 4/1:

Մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով եւ հաճախորդներին՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները․

- ավանդների ընդունում,
- սպառողական եւ բիզնես վարկավորում,
- դրամական փոխանցումներ,
- Visa, MasterCard եւ ArCa քարտերի տրամադրում եւ սպասարկում,
- հաշվարկա-դրամարկղային սպասարկում,
- ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում եւ պարտատոմսերում եւ այլն:

«Ընդարձակ եւ հարմարավետ սպասարկման սրահը հագեցված է հերթերի կառավարման համակարգով եւ վճարային տերմինալով՝ ինքնուրույն սպասարկման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 3716

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW