Evocabank-ը ներկայացնում է իր նոր՝ Visa Vision քարտը
18.04.2022 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ /


- 0% կանխիկացում Evoca-ի բոլոր բանկոմատներից
- Cashback բոլոր անկանխիկ վճարումներից
- Դրական մնացորդի վրա գումարի կուտակում
- Վարկային սահմանաչափ՝ հաճախորդի ցանկությամբ
Քարտի դիզայնը հաճախորդն ինքն է ընտրում՝ մինիմալիստիկ սպիտակ, թե ոճային սեւ:
Ինչպես նշել են բանկում, Vision քարտը Visa Reward տեսակի քարտ է: Անկախ մնացորդի չափից` դրամային քարտի վրա հաճախորդը կուտակում է տարեկան 4% գումար, դոլարային քարտերի դեպքում` 1%, իսկ եվրոյով` 0.5%:
Բացի այդ, հնարավոր է կատարել անկանխիկ գնումներ ու վճարումներ Visa Vision քարտով եւ ստանալ 0.25% cashback` տեղական գործարքների, եւ 0.5% cashback՝ արտասահմանյան գործարքների համար:
Visa Vision քարտը գործում է ամենուր, որտեղ կարելի է վճարել Visa տեսակի քարտերով՝ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս` 200-ից ավել երկրներում:
Evoca Vision քարտով կարելի է նաեւ ստանալ օվերդրաֆտ:
Ինչպե՞ս պատվիրել քարտը
Visa Vision քարտը կարող եք պատվիրել՝
- Evocabank-ի ցանկացած մասնաճյուղում
- EvocaTOUCH հավելվածի միջոցով
- evoca.am կայքում:
Քարտը ստանալու համար անհրաժեշտ է անձնագիր ու սոցիալական կամ նույնականացման քարտ:
Որտե՞ղ կարելի է օգտագործել քարտը
Evoca Vision քարտով կարող եք վճարել խանութներում, սրճարաններում, զվարճանքի կենտրոններում, սուպերմարկետներում՝ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ՝ ՀՀ տարածքից դուրս: Այս քարտով կարելի է նաեւ կատարել օնլայն գնումներ` աշխարհի ցանկացած կետից:
Քարտի ամսական սպասարկման վճարը 300 ՀՀ դրամ է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: