Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կհանգեցնի այս տարի աճի կանխատեսման նվազմանը 143 երկրների համար, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 86%-ը։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ տնօրեն Կրիստալինա Գեորգիեւայի ելույթի հրապարակված տեքստում, ով ապրիլի 14-ին ելույթ է ունեցել Հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ղեկավար մարմինների գարնանային նստաշրջանից առաջ կայացած տեսակոնֆերանսում։Գեորգիեւան պարզաբանել է, որ համավարակից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերը նվազում էին նույնիսկ մինչ ուկրաինական ներկայիս հակամարտության մեկնարկը, սակայն ընթացիկ պայմաններում ԱՄՀ-ն կանխատեսում է աճի էլ ավելի մեծ անկում եւ՛ 2022, եւ՛ 2023 թվականներին:«Հունվարին մենք իջեցրեցինք համաշխարհային աճի մեր կանխատեսումը մինչեւ 4,4% 2022 թվականի համար։ Այդ ժամանակից ի վեր կանխատեսումը զգալիորեն վատթարացել է՝ մեծամասամբ պատերազմի եւ դրա հետեւանքների պատճառով»,- ասել է նա՝ հավելելով, որ երկրների մեծ մասի համար աճն, այնուամենայնիվ, դրական կմնա:ԱՄՀ ղեկավարը նշել է, որ մինչ այժմ աշխարհում «հարյուր միլիոնավոր ընտանիքներ» առանց այդ էլ բախվում էին եկամուտների նվազման եւ էներգիայի ու պարենային ապրանքների աճող գների հետ։ Ուկրաինայում ռուսաստանյան օպերացիան այդ իրավիճակն «էլ ավելի է վատթարացրել», ինչպես նաեւ «սպառնում է ավելի շատ սրել անհավասարությունն աշխարհում»,- գտնում է Գեորգիեւան։***ԱՄՀ ղեկավարը կարծում է, որ աշխարհաքաղաքական հատկանիշով երկրները բլոկների բաժանելու հնարավորությունը համաշխարհային տնտեսության համար աճող ռիսկերից է։Նրա գնահատմամբ՝ ընթացիկ իրավիճակն աշխարհում բարդանում է «եւս մեկ աճող ռիսկի պատճառով», որն իրենից ներկայացնում է «համաշխարհային տնտեսության հնարավոր ֆրագմենտավորում աշխարհաքաղաքական բլոկների՝ տարբեր առեւտրային եւ տեխնոլոգիական չափանիշներով, վճարային համակարգերով եւ պահուստային արժույթներով»։«Աղքատ երկրներն ու չունեւոր մարդիկ իրանց վրա են կրելու այս փոփոխությունների բեռի հիմնական մասը: Գլոբալ կառավարման ֆրագմենտավորումը, թերեւս, ամենալուրջ մարտահրավերն է կանոնների վրա հիմնված համակարգի համար, որը կարգավորում էր միջազգային եւ տնտեսական հարաբերությունները ավելի քան 75 տարի, ինչը թույլ տվեց զգալիորեն բարելավել ողջ մոլորակի կենսամակարդակը»,- ասել է ԱՄՀ ղեկավարը։Գեորգիեւան նաեւ գտնում է, որ «երկար տարիների ընթացքում առաջին անգամ գնաճը դարձել է ակնհայտ եւ իրական սպառնալիք շատ երկրների համար»։ «Սա լրջորեն խոչընդոտում է աշխարհում տնտեսության վերականգնմանը։ Համամարդկային չափման մեջ մարդկանց եկամուտները նվազում են, իսկ դժվարությունները՝ շատանում»,- ասել է նա։***ԱՄՀ-ն պատրաստվում է լայնածավալ վերականգնողական աշխատանքներ իրականացնել Ուկրաինայում։«Ակնկալելով խաղաղություն՝ մենք պետք է ամեն ինչ անենք Ուկրաինային եւ տուժած բոլոր երկրներին օգնելու համար: ԱՄՀ-ն իր կողմից $1,4 միլիարդի արտակարգ ֆինանսավորում է տրամադրել՝ օգնելու համար բավարարել Ուկրաինայի ընթացիկ ծախսային կարիքները: Անցած շաբաթ մենք նաեւ բացեցինք հատուկ հաշիվ, որը թույլ է տալիս ապահով կերպով հետագա ֆինանսավորում տրամադրել Ուկրաինային: Եվ միջազգային գործընկերների հետ միասին մենք պատրաստվում ենք վերակառուցման զանգվածային ջանքերին»,- հայտարարել է Գեորգիեւան։Բացի այդ, ըստ նրա, Հիմնադրամն ակտիվորեն աշխատում է, որպեսզի «աջակցի Ուկրաինայի առավել տուժած հարեւաններին, ինչպիսին է Մոլդովան»:***Covid-ի դեմ պայքարի շրջանակում ԱՄՀ-ն առաջարկում է միջազգային հանրությանը $15 միլիարդ հատկացնել 2022 թվականին եւ $10 միլիարդ՝ հետագա տարիներին՝ պատվաստանյութերի, թեստերի արտադրության եւ բաշխման, ինչպես նաեւ հակավիրուսային բուժման համար:Գեորգիեւան նաեւ նշել է պարտքի վերակառուցման անհրաժեշտությունը «ցածր եկամուտ ունեցող երկրների 60%-ի համար, որոնք արդեն գտնվում են կամ մոտ են պարտքային ճգնաժամին»: Ընդհանուր առմամբ, նա միջազգային համագործակցության կոչ է արել՝ լուծելու խնդիրները, այդ թվում՝ կլիմայի հետ կապված։ Tweet Դիտում՝ 4368