Կայացել է Հայաստանում թափոնների կառավարման ուղեցույցի ներկայացումը

14.04.2022 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԱՊՀ #Կիրիակոս Պարպունաս #թափոններ
Ս.թ․ ապրիլի 13-ին «Ամերիկայի առեւտրի պալատը Հայաստանում» (ԱԱՊՀ) ասոցիացիայի «Արագ սպառման ապրանքներ»-ի հանձնաժողովը կազմակերպել էր «Փաթեթավորման թափոնների կառավարման գնահատում եւ արտադրողի ընդլայնված պատասխանատվության սկզբունքի վրա հիմնված համակարգի ստեղծման ուղեցույց» հետազոտության վերջնարդյունքի ներկայացումը։

Ներկայացումն իրականացրեց Կիրիակոս Պարպունասը` «Պարպունաս Սըսթեյնըբիլիթի Քընսալթընթս» անկախ փորձագիտական ընկերության տնօրենը։  

Քննարկման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան ԱԱՊՀ Արագ սպառման ապրանքներ հանձնաժողովի նախագահ Էլինա Մարգարյանը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

Քննարկմանը հրավիրված էին ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների եւ արդյունաբերական ոլորտի այլ շահագրգիռ ներկայացուցիչներ՝ վերոնշյալ թեմայի շուրջ հանրային-մասնավոր հատվածի միջեւ հնարավոր համագործակցության եզրեր գտնելու եւ թափոնների կայուն կառավարման արտադրողի ընդլայնված պատասխանատվության սկզբունքը Հայաստանում ներդնելու նպատակով։

Ներկայացման շրջանակում հղում կատարվեց նաեւ ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, մասնավորապես, Հայաստանի բնապահպանական հանձնառություններին:

Միջոցառման ավարտին փակման խոսքով հանդես եկավ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, որը կարեւորեց մասնավոր եւ հանրային ոլորտների երկխոսությունը թափոնների կայուն կառավարման համակարգի ներդման ուղղությամբ։

Միջոցառման վերջում ներկաներն ունեցան հարց-պատասխանի եւ գործարար կապերի հաստատման հնարավորություն:
 
Ամերիկայի առեւտրի պալատը Հայաստանում (ԱԱՊՀ) հանդիսանում է գործարար ոլորտը ներկայացնող  առաջատար ասոցիացիա իր՝ 140 անդամներով, որոնք ներկայացնում են  գործարար համայնքի գրեթե բոլոր հատվածները: ԱԱՊՀ-ն Հայաստանում գործում է 2000 թվականից եւ Հայաստանի կառավարությանը, միջազգային կազմակերպություններին եւ գործարար համայնքին ներկայացնում է իր անդամների գործարար շահերը: ԱԱՊՀ –ի անդամների թվում են նաեւ բրիտանական, ֆրանսիական եւ այլ եվրոպական ընկերություններ: Պալատը ջերմ կապեր է պահպանում եվրոպական եւ այլ երկրների դեսպանատների եւ այլ կազմակերպությունների հետ:

ԱԱՊՀ-ն հայաստանյան գործարար կյանքի մասին տեղեկատվության հիանալի աղբյուր է: Այն հրատարակում է Հայաստանում միակ անգլալեզու բիզնես ամսագիրը՝ հյուրընկալելով Հայաստանի կառավարության, միջազգային կազմակերպությունների եւ բիզնեսի առաջատար ոլորտի ներկայացուցիչների: 
Դիտում՝ 2898
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW