Յունիբանկը դարձել է «Համահայկական ինտելեկտուալ շարժման» մշտական գործընկեր

14.04.2022 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ /
# Յունիբանկ #«Համահայկական ինտելեկտուալ շարժում» #գործընկեր
Յունիբանկը, որն ավանդաբար հանդես է գալիս որպես «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստատեսային խաղի եւ «Դիլիջանյան խաղեր» փառատոնի հովանավոր, դարձել է «Համահայկական ինտելեկտուալ շարժման» մշտական գործընկերը։

Ինչպես նշել են բանկում, Շարժման հիմնական նպատակն է՝ խթանել ինտելեկտուալ ժամանցի գաղափարը։

Ստեղծելով դպրոց-ուսանողական ինտելեկտուալ խաղերի լիգաներ՝ հայ գիտակները ոչ միայն իրենց փոխարինողներ են պատրաստում, այլեւ զարգացման նոր հորիզոններ են բացում մատաղ սերնդի համար՝ օգնելով երիտասարդներին ինքնադրսեւորվել, ձեռքբերել առաջնորդության եւ թիմային աշխատանքի փորձ:
 
Ինտելեկտուալ խաղերի միջոցով թիմբիլդինգը նույնպես Հայաստանում մեծ տարածում է գտնում։ Էրուդիցիան եւ մտածողության ճկունությունը, արդար մրցակցությունը եւ հաղթելու ձգտումը, ընկերությունն ու համագործակցությունը համախոհների հետ այն արժեքներն են, որոնք հավասարապես կիսում են «Համահայկական ինտելեկտուալ շարժումը» եւ Յունիբանկը։

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 13245
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW