Հրապարակվել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի տնտեսական զարգացումների զեկույցը (Գարուն, 2022)։ Համաձայն զեկույցի՝ Հայաստանում տնտեսական աճը 2022 թվականին դեռեւս կանխատեսվում է 1,2% (նախապատերազմյան կանխատեսումներից շեղումը՝ -4,1%), 2023-ի համար՝ 4,6% (-1%) եւ 4,9%՝ 2024-ին (-0,9)։ «Թեեւ ներքաղաքական անորոշությունը թուլացել է 2021 թվականի կեսերին արտահերթ ընտրություններից հետո՝ Հայաստանը դեռեւս բախվում է կառուցվածքային զգալի սահմանափակումների, ինչպիսիք են թույլ կապը, փակ սահմանները եւ տնտեսական հարաբերությունների բացակայությունը չորս հարեւաններից երկուսի հետ, ինչպես նաեւ մարտահրավերները՝ կապված բարձր գործազրկության մակարդակի, հմտությունների անհամապատասխանության եւ մրցունակության հետ»,- նշվում է ՀԲ զեկույցում։ՀԲ փորձագետները գտնում են, որ խելամիտ մակրոտնտեսական քաղաքականությունը, ներառյալ՝ գնաճի թիրախավորման ավելի արդյունավետ ռեժիմը, կայուն ֆինանսական կանոնները, ֆինանսական հատվածի առողջ վերահսկողությունը եւ մրցակցային բարեփոխումները օգնեցին Հայաստանին հաղթահարել 2020 թվականի զույգ ճգնաժամերը՝ աղքատության մակարդակի սպասվածից ավելի ցածր աճով։ 04.04.2022 | 09:35 ՎԶԵԲ-ը նշել է ՀՀ-ի համար ռիսկերը՝ կապված Ուկրաինայում հակամարտության հետ Զեկույցում ընդգծվում է, որ Ուկրաինայի դեմ պատերազմը եւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հարված են հասցնում աշխարհի տնտեսություններին, ընդ որում սպասվում է, որ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զարգացող տնտեսությունները հիմնական ծանրությունը կկրեն։ Tweet Դիտում՝ 6943