“ՀԷՑ”-ը ՎՏԲ-Հայաստան բանկից ստացել է վարկի առաջին մասը

18.09.2008 | 15:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Հայաստանի էլեկտրական ցանցեր” /ՀԷՑ/ ՓԲԸ-ն ՎՏԲ-Հայաստան բանկից ստացել է վարկի առաջին մասնաբաժինը##` $30 մլն-ի չափով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր մամլո ասուլիսում ասել են “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը եւ ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն, վարչության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:

ՀԷՑ-ին $70 մլն տրամադրելու վերաբերյալ վարկային համաձայնագիրը ստորագրվել էր 2008 թվականի հունիսին: Առաջին մասնաբաժնի վարկային տոկոսադրույքը կազմել է 12%, մարման ժամկետը` 3 տարի: Վարկի մնացած մասի տրամադրման ժամկետները դեռ հաստատված չեն:

Վարկը գրեթե ամբողջությամբ ուղղվելու է Երեւանում ենթակառույցների վերակառուցմանը: “Կառուցվելու է 35 կիլովոլտ հզորությամբ երկու եւ 110 կիլովոլտ հզորությամբ` մեկ ենթակայան, վերակառուցվելու է մայրաքաղաքի ցանցային տնտեսությունը”,- ասել է Եվգենի Գլադունչիկը:

Ընդ որում, նշել է նա, չսպասելով վարկը ստանալուն, սեփական միջոցներն օգտագործելով` ընկերությունն արդեն սկսել է վերոնշյալ աշխատանքների իրագործումը: “Հիմա, երբ ստացել ենք առաջին մասնաբաժինը, ազատված միջոցները կծախսենք Հայաստանի մյուս կայաններում”,- ասել է Եվգենի Գլադունչիկը` հավելելով, որ Երեւանում աշխատանքները նախատեսվում է ավարտել 2 տարվա ընթացքում:

Վալերի Օվսյաննիկովը նշել է, որ “ՀԷՑ”-ի հետ համագործակցությունն այդքանով չի սահմանափակվի, եւ բանկը կշարունակի ֆինանասվորել ընկերությանը նաեւ հետագայում:

Դիտում՝ 5218
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW